Տապակած միսը կարող է բարձրացնել երիկամների քաղցկեղի զարգացման վտանգը: Ինչպես պարզել են Տեքսասի համալսարանի ամերիկացի գիտնականները՝ երիկամների քաղցկեղի զոհերը զգալիորեն ավելի հաճախ են խորոված ու տապակած միս օգտագործում՝ նրանց համեմատ, ովքեր չեն բախվել այդ վտանգավոր հիվանդությանը:

Հետազոտողները հետեւել երիկամա – բջջային կարցինոմայով (երիկամների քաղցկեղի առավել տարածված տեսակը՝ 40-50 տոկոս մահացությամբ) հիվանդ 659 մարդու եւ 699 առողջ մարդու սննդակարգի:Պարզվել է, որ քաղցկեղային հիվանդների սննդակարգում զգալիորեն ավելի շատ է եղել բաց կրակի վրա պատրաստված կամ էլ տապակում տապակված մսի քանակությունը:

Ինչպես բացատրել են գիտնականները՝ սննդամթերքի պատրաստման այս ձեւի դեպքում բարձր ջերմաստիճանների ազդեցության տակ մսի մեջ ավելի մեծ քանակության PhIP եւ MeIQx քաղցկեղածիններ են արտադրվում: Մարդու երիկամներն օրգանիզմից շատ վնասակար թույներ են զտում, դրա համար էլ գիտնականները ենթադրում են, որ դեպի երիկամ քաղցկեղածին նյութերի հոսքի ավելացմանը զուգահեռ աճում է նաեւ երիկամների քաղցկեղի զարգացման վտանգը:

Պարզվել է,ո ր օրգազնիզմում PhIP–ի մեծ քանակությունը 54 տոկոսով՝ իսկ MeIQx –ի մեծ քանակությունը  կրկնակի բարձրացնում է երիկամների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ընդ որում ITPR2 գենի փոփոխությամբ մարդիկ շատ ավելի խոցելի են տապակած մսի ազդեցության նկատմամբ:

Գիտնականների հետազոտությունը եւս մեկ անգամ ապացուցում է մսի գործածումը կրճատելու անհրաժեշտությունը, մանավանդ եթե այն պատրաստվում է բարձր ջերմաստիճանի ներքո ու բաց կրակի վրա: