Շաքարախտը հիմնականում լինում է սխալ կեսակերպի արդյունք, ըստ սերտիֆիկացված բժիշկ Դեվիդ Բրաունշտեյնի: « Շատ գեր մարդիկ արդեն հակված են շաքարախտի»,- ասել է նա:
Առողջ մարդկանց ենթաստամոքսային գեղձում արտադրվում է ինսուլին, որն ազդանշան է տալիս հյուսվածքներին գլյուկոզան՝ օրգանիզմի վառելիքը արյունից կլանելու համար: Երբ մարդու մոտ կա կայունություն իսնուլինի հանդեպ, ավելի շատ ինսուլին է պետք, որպեսզի օրգանիզմը կլանի գլյուկոզան: Երբ օրգանիզմն այլեւս ի վիճակի չէ բավարար քանակությամբ ինսուլին արտադրել, գլյուկոզան կուտակվում է արյան մեջ, ինչի արդյունքում զարգանում է նախադիաբետ: Եթե դիամդրությունը շարունակվում է, մարդկանց մոտ 10 տարվա ընթցքում զարգանում է 2-րդ տիպի դիաբետ:
«Երբ մարդկանց մոտ զարգանում է նախադիաբետ, նրանք սովորաբար հյուծված են լինում, եւ նրանց սննդային հավելումներ են անհրաժեշտ լինում,- ասել է Բրաունշտեյնը,- հավելումներն օգնում են վերականգնել ինսուլինային ընկալիչների զգայունությունը, ինչն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել ինսուլինը»:
Ահա մի քանի սննդային հավելումներ, որոնք օգնում են վերականգնել զգայունությունն ինսուլինի հանդեպ եւ նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Մագնեզիում՝ համաձայն փորձագետ Կերոլին Դինի, ամերիկացիների գրեթե 80%-ը մագնեզիումի անբավարարություն ունի, իսկ դա դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ մկանային խնդիրների հիմնական գործոնն է:
Կարելա՝ համաձայն diabetes.co.uk-ի, կարելան կամ դառը չինական դդումը՝ բանջարեղենն ու ավանդական չինական դեղամիջոցը պարունակում է նվազագույնը երեք հակադիաբետիկ նյութ՝ չարանտին, վիցին եւ պոլիպեպտիդ-պ: Չարանտինը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ պոլիպեպտիդ-պ-ն ազդում է ինսուլինի նման:
Դարչին՝ մի հետազոտոթյուն ցույց է տվել , որ 40 օրվա ընթացքում սննդի մեջ 1 -ից 6 գրամ դարիչինի օգտագործումը 24%-ով նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Ջինմենե Սիլվեստրա՝ հետազոտողները բացահայտել են, որ Աֆրիկայում եւ Հնդկաստանում աճող այս բույսի թուրմի օրական 400 մգ-ը օգնում է նվազեցնել աղիներից գլյուկոզայի կլանումը: Ethnopharmacol ամսագրում տպագրված հոդվածում ասվում է, որ 2-րդ տիպի դիաբետով մարդիկ, ովքեր 400 մգ ջիմնեմե են ընդունել, ցույց են տվել արյան մեջ գլյուկոզայի իջեցման զգալի ցուցանիշներ: Բոլորն ի վիճակի են եղել կրճատել իրենց դեղերի սովորական դեղաչափերը, իսկ 22%-ը կարողացել է ամբողջությամբ դադարեցնել բուժումը:
Ալֆա- լիպոյաթթու՝ բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ալֆա-լիպոյաթթուն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաեւ նվազեցնում է ծայրամասային դիաբետիկ նեյրոպաթիայի ախտանշանները եւ 1 եւ 2-րդ տիպի դիաբետների ժամանակ բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը






