Դուք բազմիցս լսել եք պահածոյացված մթերքների վտանգների մասին, բայց պարզվում է` ամբողջ պահածոյացված սնունդը չէ, որ վտանգավոր է առողջության համար: Ո՞ր պահածոները կարելի է ուտել եւ որոնք` ոչ: 

Կալիֆորնիայից հետազոտողները պնդում են, որ կանոնավոր կերպով պահածոյացված մրգեր եւ բանջարեղեն օգտագործող մարդիկ առանձնանում են ավելի առողջ սննդակարգով նրանց համեմատ, որոնք ընդհանրապես պահածոներ չեն ուտում: 

Ամենայն հավանականությամբ, իր ամբողջ «վնասակարությամբ» հանդերձ, պահածոյացված մրգերն ու բանջարեղենը չեն կարող համեմատվել պահածոյացված մսի հետ. միսն անհամեմատ ավելի վնասակար է: Ոչ այնքան վաղուց ԱՀԿ-ն վերամշակված միսը նույնիսկ ներառել է քաղցկեղածին մթերքների ցուցակում: Ճիշտ է, խնդիրն այն է, որ պահածոյացված մրգերում եւ բանջարեղեններում գործնականում չեն մնում վիտամիններ, այդ պատճառով եթե դրանք ուտում եք հանուն վիտամինների, ավելի լավ է նախապատվությունը տաք սառեցված մթերքին: 

Իսկ ձկան պահածոները լիովին օգտակար են համարվում, չնայած այն բանին, որ դրանցում եւս աղ եւ կոնսերվանտներ կան:    Հարցն այն է, որ առողջության համար օգտակար օմեգա   3 ճարպաթթուները չեն ոչնչանում ջերմային մշակման հետեւանքով, այդ պատճառով ձկան պահածոները նույնքան օգտակար են, որքան թարմ ձուկը: Բացի այդ, սովորաբար մենք ձկան պահածոները փշերով ենք ուտում, որոնք իրենց հերթին հարուստ են կալցիումով, որն անհրաժեշտ է մեր ոսկորների առողջության պահպանման համար: