Ձմռանը շատերը ձգտում են մեծ քանակության թարմ հյութեր ու սմուզի խմել՝ կարծելով, թե դա օգտակար է առողջության համար ու օգնում է լրացնել վիտամինների պակասը: Սակայն դա ամենեւին էլ ճիշտ չէ՝ վստահեցնում են մասնագետները ու սմուզիի վնասն ավելի շատ է, քան օգուտը:
Պարզվում է ,ո ր երբ մարդը 360 մլ սմուզ է խմում, նրա օրգանիզմում հակաօքսիդանտների մակարդակը չի բարձրանում, այլ հակառակը՝ կտրուկ նվազում է: Բանն այն է, որ երբ օրգանիզմում հայտնվում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, այդ նյութերի բնական սինթեզի պրոցեսը կանգնում է, ու հակաօքսիդանտների մակարդակը նվազում է:
Ինչպես բացատրել է Գաբրիել Ուոթսոնը՝ Trust Me I'm a Doctor ծրագրից, հակաօքսիդնատները քիմիկատներ են, որոնք պետք է օրգանիզմին պաշտպանեն ազատ ռադիկալների հասցրած վնասից: Ազատ ռադիկալները մոլեկուլներ են, որոնք գոյանում են օրգանիզմում ամբողջ օրվա ընթացքում կատարվող քիմիական ռեակցիաների արդյունքում : Համարվում է, որ այդ մոլեկուլները կարող են վնասել մեր ԴՆԹ-ն ու առողջ բջիջները, հանգեցնելով անոթների հիվանդությունների, քաղցկեղի ու այլ խնդիրների: իսկ հակաօքսիդանտները նվազեցնում են օրգանիզմում ազատ ռադիկալների քանակը, դրանով իսկ պաշտպանելով այն:
Սմուզիներ արտադրողները հավաստիացնում են, որ իրենց արտադրանքում շատ են հակաօքսիդանտները, այդ իսկ պատճառով դրանք օգտակար են, սակայն պարզվել է որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, որքան ներկայացվում է: Հետազոտության շրջանակում 10 կամավորներ խմել են 360 մլ սմուզ: Նրանք արյան անալիզ են հանձնել մինչեւ փորձը ու եւս մի քանի անգամ՝ 24 ժամվա ընթացքում: Անմիջապես սմուզ խմելուց հետո հակաօքսիդանտների մակարդակը նրանց օրգանիզմում կտրուկ բարձացել է, սակայն 4-5 ժամ հետո կտրուկ նվազել է, իսկ նորմային վերադարձել է միայն 24 ժամ հետո:
Բացի դրանից սմուզներում ու այլ հյութերում հսկայական քանակության շաքար կա, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար ու հանգեցնել քաշի ավելացմանն ու շաքարախտի զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս անտեսել սմուզիներ խմելու նորաձեւ միտումը ու դրանց վրա գումար չվատնել:






