• Latest news

Բրազիլիայում մոծակներին սպանող բիլբորդներ են հայտնվել

25 ապրիլի, 2016  23:49

Բրազիլիայում մոծակներին սպանող բիլբորդներ են հայտնվել: Մշակողները հույս ունեն, որ այդ բիլբորդները կօգնեն ոչնչացնել Զիկա վիրուս եւ այլ հիվանդություններ տարածող միջատներին: 

Mosquito Killer Board-ը ածխաթթու գազ եւ կաթնային թթու է արտազատում, այդպիսով նմանակելով մարդկային քրտինքը եւ շնչառությունը եւ գրավելով միջատներին մոտավորապես երկուս ու կես կմ շառավղով: Դեպի սարքը թռչող միջատները ներծծվում են հատուկ մեխանիզմի միջոցով, որտեղ էլ հետագայում մեռնում են ջրազրկումից:  

Մշակողները չեն նախատեսել բիլբորդների վրա գովազդի տեղադրում. ֆլուորեսցենտային լամպերի միջոցով լուսավորվող վահանակի վրա այժմ գրված է, որ «այս բիլբորդը ամեն օր Զիկա վիրուսը տարածող հարյուրավոր մոծակներ է ոչնչացնում»: Բացի այդ, սատկած մոծակները շատ լավ երեւում են սարքի ներսում, ինչը մարդկանց մատնացույց է անում այդ սարքի արդյունավետությունը: 

Առայժմ մշակողները Ռիո-դե-Ժանեյրոյում նման ընդամենը երկու վահանակ են տեղադրել, սակայն նրանք հույս ունեն, որ այդ սարքերը կտեղադրվեն նաեւ այլ քաղաքներում եւ երկրներում: 

Ճիշտ է, որոշ մասնագետներ թերահավատորեն են վերաբերվում սարքին: Սաութհեմփթոնի համալսարանից Քրիս Ջեքսոնը նշել է, որ այդ բիլբորդները հետաքրքիր մշակում են, բայց եթե մեծ քանակությամբ մոծակների գրավեն, դա էականորեն կմեծացնի հավանականությունն այն բանի, որ նրանք կխայթեն անցորդներից որեւէ մեկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել