• Latest news

Գեր մարդկանց ու շաքարախտով հիվանդների մոտ ավելի հաճախ է զարգանում պսորիազ

29 ապրիլի, 2016  10:47

Ավելորդ քաշի ու շաքարախտի առկայությունը բարձրացնում է պսորիազի զարգացման հավանականությունը, հավաստիացնում են Դանիայի հետազոտողները: 2-րդ տեսակի շաքարախտով տառապողների մոտ պսորիազը 50 տոկոսով ավելի հաճախ է զարգանում, քան ուրիշների մոտ: Ինչ վերաբերում է ավելորդ քաշին, որքան այն մեծ է, այդքան մեծ է նաեւ պսորիազի զարգացման հավանականությունը:

Նման եզրակացության հանգելու համար University of Copengagen-ի գիտնականները՝ Անն Սոֆի Լոնբերգի ղեկավարութամբ վերլուծել են 20-71 տարեկան 34 հազար երկվորյակների տվյալները: Պսորիազով տառապում էր հետազոտության մասնակիցների 4 տոկոսը, մոտավորապես 1 տոկոսի մոտ ախտորոշվել էր 2-րդ տեսակի շաքարախտ ու մոտավորապես 6 տոկոսի մոտ կար ավելորդ քաշ:

Պարզվել է, որ շաքարախտ ունեցողների մոտ պսորիազը 50 տոկոսով հաճախ էր զարգանում, քան նրանց մոտ, ովքեր այդ հիվանդությունը չունեն: Բացի դրանից ռիսկի խմբում են հայտնվել նաեւ նրանք, ում մարմնի զանգվածի գործակիցը գերազանցում էր 35-ը՝ նման մարդկանց մոտ պսորիազի զարգացման հավանականությունը կրկնակի մեծ էր:

Թե ինչով է պայմանավորված հայտնաբերված կախումը, հեղինակները դեռ չգիտեն, բայց ենթադրում են, որ այս հարցում դեր է կատարում միանգամից մի քանի գործոն, որոնցից են գենետիկան, կենսակերպը, ոգելից խմիչք օգտագործելու ու ծխելու սովորությունը:

Նրանք նաեւ շեշտել են, որ ուսումնասիրել են երկվորյակների 720 զույգի, որոնցից մեկը տառապում էր պսորիազով, իսկ մյուսն առողջ էր: Նրանք, ում մոտ ախտորոշված էր այդ հիվանդությունը հաճախ ավելորդ քաշ ունեին, իսկ ահա 2-րդ տեսակի շաքարախտը մոտավորապես նույն հաճախությամբ է հայտնաբերվել թե՛ առողջ, թե՛ պսորիազով հիվանդ երկվորյակների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել