• Latest news

Օմեգա 3 ճարպաթթուները կարող են երեխաներին պակաս ագրեսիվ դարձնել

19 մայիսի, 2016  13:12

Օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են ժամանակավորապես հաղթահարել մանկական ագրեսիան: Այդ մասին հայտնում են University of Pennsylvania-ի գիտնականները:

Ադրիան Ռեյնը, որը Richard Perry University-ից քրեագիտության դասախոս է, իր ամբողջ կարիերայի ընթացքում կապեր է փնտրել ուղեղի կենսաբանական գործունեության եւ ասոցիալ պահվածքի միջեւ: Նա ցանկացել է հասկանալ, թե հնարավոր է արդյոք ազդել մարդկանց պահվածքի վրա` ազդելով նրանց ուղեղի աշխատանքի վրա:

Հետազոտությունների շրջանակում, որոնք նվիրված են երեխաների ասոցիալ պահվածքի վրա սննդակարգի ազդեցությանը, Ռեյնն ու իր գործընկերներն ուսումնասիրել են անչափահասներին, որոնք ապրում են աֆրիկյան Մավրիկիա կղզում: Ոմանք կես տարվա ընթացքում հավելումներ են ստացել, որոնք պարունակել են օմեգա 3 ճարպային թթուներ, իսկ ուրիշների սննդակարգը ոչ մի կերպ չի փոխվել: Փորձարարական խմբից անչափահասների մոտ ագրեսիայի եւ ասոցիալ պահվածքի մակարդակը էականորեն նվազել է:   

Համանման փորձարկում է իրականացվել ԱՄՆ-ում. դրան 11-12 տարեկան  290 երեխա է մասնակցել, որոնցից յուրաքանչյուրի մոտ ագրեսիվ պահվածքի առնվազն մեկ էպիզոդ էր արձանագրվել: Նրանց բոլորին բաժանել էին   4 խմբի. առաջինները հյութ են խմել, երկրորդները կոգնիտիվ-պահվածքային թերապիայի կուրս են անցել` ամեն օր մեկ ժամ զրուցելով մասնագետի հետ: Երրորդները հավելումներ են ընդունել եւ միաժամանակ հոգեբանի են այցելել, իսկ չորրորդ խմբի մասնակիցներին ուղղակի տեղեկություններ են տրամադրվել ագրեսիվ պահվածքի դեմ պայքարի միջոցների մասին: 

Փորձարկումը 3 ամիս է տեւել. մինչեւ դրա սկիզբը եւ ավարտից հետո ուսումնասիրվել է երեխաների արյան մեջ օմեգա 3-ի պարունակությունը: Պարզվել է, որ երեխաները, որոնց սննդակարգում հյութ էին մտցրել օմեգա 3-ի հավելմամբ, փորձարկման ավարտից հետո պակաս ագրեսիվ էին, քան նրանք, ովքեր նման հավելումներ չէին օգտագործում:

Իմիջիայլոց, էֆեկտը երկարատեւ չէր. փորձարկման ավարտից կես տարի անց անչափահասների պահվածքը դարձյալ առաջվանն էր դարձել: Հետազոտողներն առայժմ չգիտեն, թե օմեգա 3 ճարպային թթուների օգտագործումը կօգնի արդյոք այդ էֆեկտն ավելի տեւական դարձնել:

Հասկանալու համար, թե արդյոք կենսահավելումները կարող են օգնել հաղթահարելու ասոցիալ պահվածքը, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, բայց այժմ արդեն հեղինակները օմեգա 3 ճարպային թթուների ընդունումը մանկական ագրեսիայի դեմ պայքարի խոստումնալից միջոց են համարում: 

Այս հետազոտությունը հրապարակվել է Journal of Child Psychology and Psychiatry ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել