• Latest news

Երեւանում ընթանում է ատամնաբույժների առաջին հայ-սլավոնական կոնգրեսը

19 մայիսի, 2016  17:06

Երեւանում այսօր` մայիսի 19-ին մեկնարկել է  ատամնաբույժների առաջին հայ-սլավոնական կոնգրեսը, որին մասնակցելու համար Հայաստան են եկել բժիշկներ ոչ միայն սլավոնական երկրներից, այլեւ ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Լիբանանից: Կոնգրես պատվիրակություն է եկել նաեւ Լեռնային Ղարաբաղից:

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ այդ կոնգրեսի կազմակերպման գաղափարն ի հայտ էր եկել դեռեւս անցյալ տարի, սակայն այժմ են կազմակերպել` կոնգրեսը նվիրելով Հայաստանի անկախության 25-ամյակին: Հայերը եւ սլավոնական երկրների ժողովուրդները, ատամնաբույժի խոսքով, վաղեմի բարեկամներ են , այդ պատճառով միացյալ գիտական համաժողովը նրանց կօգնի ոչ միայն փորձի փոխանակում կատարել, այլեւ ամրապնդել եւ բարելավել հարաբերությունները:

Կոնգրեսի ընթացքում մասնագետները կքննարկեն թերապիայի, վիրաբուժության, իմպլանտոլոգիայի, պարոդոնտոլոգիայի եւ ատամնաբուժության այլ ուղղությունների այսօր այժմեական բոլոր խնդիրները: Լազար Եսայանը դասախոսությամբ հանդես կգա բերանի խոռոչում թթվաալկալիական հաշվեկշռի վերականգնման մասին, Ալեքսանդր Դուգալեւը  (ՌԴ) կպատմի անատոմիական բարդ պայմաններում իմպլանտների տեղադրման մասին, Տատյանա Պոպրուժենկոն  (Բելառուս) դասախոսություն կկարդա բերանի խոռոչի հերպեսային վարակների մասին, Բարբարա Շերինը (ԱՄՆ) կպատմի բերանի խոռոչի քաղցկեղի մասին: Կոնգրեսի ընթացքում նաեւ բազմաթիվ այլ դասախոսություններ եւ վարպետաց դասեր կլինեն, որոնք կացկացնեն տեղի, ինչպես նաեւ օտարերկրյա մասնագետները:

Կոնգրեսը կազմակերպվել է Հայաստանի առողջապահության եւ գիտության ու կրթության նախարարությունների, Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի եւ Ատամնաբուժական կրթության եւ հետազոտությունների ասոցիացիայի կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել