13-ամյա Մեհենդրա Ահիրվարը Հնդկաստանից տառապում է բնածին միոպատիայով` հիվանդությամբ, որի պատճառով նրա պարանոցի մկաններն այնքան թույլ են, որ նրա գլուխը կախվում է 180 աստիճանի անկյան տակ: Վերջերս նրան վիրահատություն են կատարել, որը կարող է ամբողջությամբ փոխել նրա կյանքը:
Երկար տարիներ տղայի ծնողները նրան տարել են բժիշկների մոտ, բայց ոչ մեկն այդպես էլ չի կարողացել օգնել նրան: Օգնությունը եկել է լիովին անսպասելիորեն. Ջուլի Ջոնսը Լիվերպուլից դրամահավաք է կազմակերպել եւ 12 000 ֆունտ է հավաքել, որպեսզի օգնի կազմակերպել հնդիկ տղայի բուժումը: Վիրաբույժ Ռաջագոպալան Կրիշնանը Դելիից վիրահատություն է կատարել, որը կարող էր փրկել կամ սպանել Մեհենդրային:
Վիրաբույժի խոսքով, որը մինչեւ Հնդկաստան վերադառնալը 15 տարի աշխատել է Մեծ Բրիտանիայում, վիրահատությունն իր տեսակի մեջ առաջինն էր. բժիշկների խումբը հեռացրել է նրա վզի ողերը եւ դրանք փոխարինել է ոսկրե տրանսպլանտով, որը վերցվել էր ազդրի ոսկրերից եւ նոր պարանոցն ամրացրել է մետաղական թերթիկների օգնությամբ: Վիրահատությունը 10 ժամ է տեւել:
Մինչեւ վիրահատությունը տղայի կյանքը իսկական մղձավանջ էր, նա ոչինչ չէր կարողանում ինքնուրույն անել: Երբ Ջուլի Ջոնսը, որը 2 երեխա ունի, իմացել է նրա մասին, որոշել է ինչ-որ կերպ օգնել նրան եւ 28 օրում նրան հաջողվել է տղայի համար 12 000 ֆունտ հավաքել: Այն ժամանակ նա չէր ենթադրում, որ, չնայած ինքնաթիռներից վախին, մոտ ապագայում ստիպված կլինի Հնդկաստան մեկնել եւ հանդիպել Մահենդրային նրա եւ նրա զարմանալի պատմության մասին հեռուստահաղորդման շրջանակում:
Հնդկաստանը հենց առաջին հայացքից ապշեցրեց Ջուլիին, իսկ տղայի հետ հանդիպումը վիրահատությունից 3 օր անց մինչեւ հոգու խորքը հուզեց նրան:
Այժմ Մահենդրան տուն է վերադարձել եւ իրեն լավ է զգում: Անանուն բարեգործը նրան հաշմանդամի էլեկտրական սայլակ է տվել եւ տղան այժմ կարող է հեռուստացույց դիտել, գրել եւ նույնիսկ խաղալ ընկերների հետ: Հետաքրքիր է, որ վիրահատությունից հետո նրա ձայնը սկսել է ավելի լավ հնչել:
Նա ստիպված կլինի 6 ամիս հատուկ վզային սեղմիրան կրել, ինչպես նաեւ կանոնավոր կերպով խորհրդակցել բժշկի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր