• Latest news

Գիտնականները 2-րդ տեսակի դիաբետի զարգացման համար պատասխանատու գեն են հայտնաբերել

23 մայիսի, 2016  18:36

Adelaide's Flinders University-ի գիտնականները (Ավստրալիա) ճանաչել են այն գենը, որը պատասխանատու է 2-րդ տեսակի դիաբետի ի հայտ գալու համար: Այդ նպատակով Դեմիեն Քիթինգը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են Դաունի համախտանիշով հիվանդների գենոմը:  

Դաունի համախտանիշով մարդկանց գենոմում, ինչպես հայտնի է, առկա է  21-րդ քրոմոսոմի երրորդ պատճեն եւ նրանց մոտ հաճախ որոշ հիվանդություններ են զարգանում, որոնց թվում է դիաբետը: Գիտնականները ենթադրել են, որ բետաբջիջների աշխատանքում այդ խախտումը կարող է կապված լինել այն գեների հետ, որոնք ներկա են այդ հավելյալ քրոմոսոմի վրա: Գենոմի ուսումնասիրությունը նրանց թույլ է տվել ի հայտ բերել   RCAN1 գենը, որն իրոք հանգեցնում էր ենթաստամոքսային գեղձի բետաբջիջների կողմից ինսուլինի արտադրության խախտմանը:  

Գիտնականները փորձարկումներ են իրականացրել Դաունի համախտանիշ ունեցող մկների վրա եւ  38 գեն են հայտնաբերել, որոնք գուցե կապված են   2-րդ տեսակի դիաբետի զարգացման հետ: Դրանից հետո նրանք ուսումնասիրել են  2-րդ տեսակի դիաբետով հիվանդների բետաբջիջներում այդ գեներից յուրաքանչյուրի արտահայտվածությունը. դա նրանց թույլ է տվել ճանաչել  RCAN1 գենը:

Հետազոտողները հույս ունեն, որ այդ գիտելիքներն իրենց կօգնեն այնպիսի դեղամիջոց մշակել, որն ի վիճակի է արգելափակել RCAN1-ի արտահայտվածությունը. Նման դեղը կարող է օգնել 2-րդ տեսակի դիաբետով հիվանդներին: Հեղինակները կարծում են, որ դրա օգնությամբ իրենք կկարողանան կարգավորել ինսուլինի սինթեզի գործընթացը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել