• Latest news

Նոր կենսասենսորը ճանաչում է քաղցկեղը եւ Պարկինսոնի հիվանդությունը

23 մայիսի, 2016  22:42

Հետազոտողները կենսասենսոր են մշակել, որն ի վիճակի է ճանաչել քաղցկեղի որոշ տարատեսակների եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հանգեցնող մոլեկուլները: Այդ սարքը կարող է ախտորոշան մեջ իսկական հեղաշրջում իրականացնել:

Սարքը ստեղծել են National Nanotechnology Laboratory-ի (LNNano) բրազիլացի գիտնականները: Այդ կենսասենսորը պարունակում է գլուտատիոնի պեպտիդի (GSH) կրճատ ձեւը, որը հատուկ եղանակով է հակազդում գլուտատիոնի  S-տրանսֆարեզա (GST) ֆերմենտի հետ շփումից հետո, որը կապված է Ալցհայմերի, Պարկինսոնի հիվանդությունների, կրծքի քաղցկեղի եւ մի քանի այլ հիվանդությունների հետ:  

Դիտարկումները ցույց են տվել, որ սարքը կարող է ճանաչել նման մոլեկուլները, նույնիսկ եթե դրանք նմուշում առկա են շատ աննշան մակարդակում:  Սարքը նանոմետրիկական զգայականություն ունի: Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է օրգանական տրանզիստորի տեխնոլոգիական օգտագործել GSH-GST  զույգի ճանաչման համար, ինչը շատ կարեւոր է դեգեներատիվ հիվանդությսւնների ախտորոշման գործում:  

Բացի ոչ բարձր արժեքից եւ կրելիությունից, այս սարքը նաեւ այլ արժանիքներ ունի: Այն կարող է հարմարեցվել այլ նյութերի ճանաչման համար, ներառյալ տարբեր հիվանդությունների հետ կապված մոլեկուլները, ինչպես նաեւ վարակված նյութերում առկա տարրերը:  Դրա համար անհրաժեշտ կլինի սենսորում մոլեկուլները փոխարինել նրանցով, որոնք ռեակցիայի մեջ են մտնում քիմիական նյութերի հետ, որոնք անհրաժեշտ է հայտնաբերել: Տվյալ նախագիծը կենտրոնացած է ունիվերսալ սարքերի մշակման վրա, որոնք կօգնեն հիվանդությունների կլինիկական ախտորոշման համակարգը զարգացնել դեռեւս այն փուլերում, երբ բժշկությունը դեռ կարող է ինչ-որ բան առաջարկել հիվանդներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել