• Latest news

ԳՄՕ բջիջները շաքարախտով հիվանդներին կազատեն ամենօրյա ներարկումներից

25 մայիսի, 2016  10:45

Ստեղծվել են գենետիկորեն մոդիֆիկացված բջիջներ, որոնք ունակ են ինսուլին արտադրել: Melligen բջիջները կարող են առաջին տեսակի շաքարախտի միլիոնավոր զոհերին ազատել ինսուլինի ամենօրյա ներարկումներից: Այդ բջիջները գենետիկորեն ծրագրված են ինսուլին ատադրելու, պահելու ու արտանետելու համար՝ արձագանքելով մարդու արյան մեջ շաքարի մակարդակի փոփոությանը: Գիտնականները հավաստիացնում են, որ տվյալ բջիջները առաջին տեսակի շաքարախտի բուժման խոստումնալից միջոցներից մեկն են:

Շաքարախտի ժամանակ իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրության համար՝ հորմոն, որը անհրաժեշտ է շաքարը էներգիայի վերածելու համար: Սիդնեյի տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները կարողացել են ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված բջիջներ, որոնք կատարում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների դերը:Ներարկումների համար օգտագործվում է այսպես կոչված սրվակային տեխնոլոգիան, որը իմունիտետին թույլ չի տալիս ոչնչացնել օտարածին հյուսվածքները: Հետեւաբար Melligen-ը նաեւ կարող են փոխպատսվաստվել մարդկանց ու արդյունավետ աշխատել:

Տեխնոլոգիան արդեն ստացել է պատենտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ու այն ստեղծողները հույս ունեն, որ մոտ ապագայում լայնածավալ կլինիկական փորձարկումներ կլինեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է