• Latest news

Կինն ուշքի է եկել կեսարյան հատումից հետո եւ իմացել, որ իր ոտքերն անդամահատել են

30 մայիսի, 2016  23:49

31-ամյա Էլլա Քլարկը Մեծ Բրիտանիայից ուշքի է եկել կեսարյան հատումից  6 օր անց եւ սարսափով հայտնաբերել է, որ իր երկու ոտքը անդամահատված են: Բժիշկների խոսքով, նրանք ստիպված էին եղել նման արմատական միջոցի դիմել նրա կյանքը փրկելու համար: 

Երբ Էլլան ուշքի է եկել, նրան թվացել է, թե կեսարյան հատումից հետո շատ քիչ է քնել: Բայց բժիշկները նրան հայտնել են, որ նա անգիտակից է եղել ամբողջ հինգ օր. նրան արհեստական կոմայի վիճակի մեջ են մտցրել: Ավելին, այդ ընթացքում անդամահատել են նրա ոտքերը: 

Երբ Էլլան հղիության  20-րդ շաբաթում էր, ԳՁՀ-ն ցույց էր տվել առաջնադիր ընկերքի առկայություն, ինչը ծննդաբերության ընթացքում սպառնում էր հավելյալ արյունահոսությամբ: Այդ պատճառով բժիշկները որոշել էին կեսարյան հատում կատարել: Ամբողջ հղիության ընթացքում սեւեռուն հետեւում էին Էլլայի առողջությանը, որն արդեն   7 երեխա ուներ: Թվում էր, թե ամեն ինչ նորմալ է, բայց  36-րդ շաբաթում նրա մոտ արյունահոսություն սկսվեց եւ նրան հիվանդանոց տարան: 

Բժիշկները Էլլային ասել էին, որ երեխայի վիճակը լավ է, բայց պետք է կեսարյան հատում կատարել: Այդ ժամանակ կինն արդեն 6  նման վիրահատություն էր տարել, նա  գիտեր ռիսկերի մասին եւ ստորագրությամբ տվել էր իր համաձայնությունը: 

Վիրահատությունը սկզբում նորմալ էր ընթացել, բայց կես ժամ անց Էլլայի մոտ ուժեղ արյունահոսություն էր սկսվել: Ընկերքի իսկական ներաճում (placenta accreta) կոչվող խանգարման հետեւանքով հիվանդն ավելի քան  6 լ արյուն էր կորցրել: Բժիշկները ստիպված էին նաեւ շտապ հիստերէկտոմիա կատարել, ինչպես նաեւ արյան   5 փոխներարկում էին արել: Կնոջն արհեստական կոմայի մեջ էին դրել եւ որոշ ժամանակ անց նրա ոտքերում սկսել էին թրոմբներ ձեւավորվել: Վիրաբույժները փորձել էին վերականգնել արյան շրջանառությունը, բայց արդեն չափազանց ուշ էր. վերջույթներում արդեն թունավոր տոքսիններ էին տարածվել, որոնք մահացու   վտանգ էին ներկայացնում: Եթե դրանք տարածվեին մարմնի այլ հատվածներում, Էլլային մահ կսպառնար, այդ պատճառով որոշում էր կայացվել անդամահատել նրա ոտքերը:

Այժմ 8 երեխայի մայրը ստիպված է լինում գրեթե ամբողջ ժամանակն անցկացնել հաշմանդամի սայլակում: Ինքը` Էլլան համարում է, որ իր ներկայիս վիճակը բժիշկների անփութության հետեւանքն է, որոնք պետք է ավելի ուշադիր հետեւին իր հետվիրահատական վերականգնմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել