• Latest news

6 հիվանդություն, որոնցով ամենից հաճախ հիվանդանում են տղամարդիկ

12 հունիսի, 2016  21:54

Որոշ հիվանդություններ տղամարդկանց մոտ անհամեմատ ավելի հաճախակի են հանդիպում, քան կանանց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հիվանդություններից մի քանիսը. 

Քաղցկեղ

Քաղցկեղը, ցավոք սրտի, կարող են ախտորոշել յուրաքանչյուր մարդու մոտ, անկախ նրա սեռից եւ տարիքից, սակայն քաղցկեղի որոշ տեսակներով տղամարդիկ անհամեմատ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք: Դա նախ եւ առաջ լյարդի եւ կերակրափողի քաղցկեղն է, որոնք տղամարդկանց մոտ հանդիպում են 2-4 անգամ ավելի հաճախակի, քան կանանց մոտ:

Իհարկե, կան քաղցկեղի տեսակներ, որոնցով կարող են հիվանդանալ միայն կանայք (կրծքի, արգանդի վզիկի քաղցկեղ), ինչպես նաեւ քաղցկեղի տեսակներ, որոնք կարող են լինել միայն տղամարդկանց մոտ (շագանակագեղձի, սեռական անդամի քաղցկեղ):

Աուտիստիկ սպեկտրի խանգարում

Արական սեռի երեխաները աղջիկների համեմատ ավելի են հակված աուտիզմի եւ այդ սպեկտրի այլ խանգարումների, սակայն առայժմ հայտնի չէ, թե դա ինչի հետ է կապված: Փաստ է, որ տղաների մոտ դա 4-5 անգամ ավելի հաճախակի է հանդիպում, քան աղջիկների:

Դիաբետ

Diabetologia ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, տղամարդիկ կանանցից ավելի հաճախակի են հիվանդանում երկրորդ տեսակի դիաբետով: 

Հարբեցողություն

Տղամարդիկ կանանց համեմատ ավելի շատ են սպիրտային խմիչքներ օգտագործում եւ ավելի հաճախակի են տառապում հարբեցողությունից: Հիշեցնենք, որ հարբեցողությունն արդեն վաղուց համարվում է ոչ թե վտանգավոր սովորույթ, այլ վտանգավոր խրոնիկական հիվանդություն: 

Անձի ապասոցիալական խանգարում

Տղամարդկանց շրջանում ԱԱԽ-ի դեպքերը 2-ից 4 տոկոս են կազմում, իսկ կանանց շրջանում ` 0,5-ից 1 տոկոս, սակայն դրա պատճառները անհայտ են:

Գրիպ

Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի հետազոտողները պարզել են, որ կանացի էստրոգեն հորմոնը նվազեցնում է   influenza A վիրուսի պատճենումը: Եվ չնայած տղամարդու օրգանիզմում եւս արտադրվում է էստրոգեն, այնտեղ դա զգալիորեն ավելի քիչ է, հետեւաբար տղամարդիկ վարակումից հետո ավելի հաճախ են գրիպով հիվանդանում, մինչդեռ կանացի օրգանիզմն ավելի շատ շանսեր ունի կասեցնելու հիվանդությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է