• Latest news

Գիտնականները ծովային կենդանիների մոտ քաղցկեղի վարակիչ տեսակ են հայտնաբերել

23 հունիսի, 2016  21:35

Քաղցկեղային բջիջները կարող են տարածվել տարբեր տեսակի ծովային կենդանիների միջեւ, պնդում են Կոլումբիայի համալսարանի Բժշկական կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները, որոնք այդ հետաքրքրաշարժ բացահայտումը կատարել են Կանադայից եւ Իսպանիայից գործընկերների հետ: Այդ հայտնագործությունը կարող է օգնել մարդու մոտ ուռուցքային հիվանդությունների առաջացման մեխանիզմների ավելի լավ ընկալմանը: 

Հետազոտություններն անցկացվել են օվկիանոսի խորքի բնակիչների տարբեր տեսակների վրա, որոնց հավաքել էին Կանադայի եւ Իսպանիայի ափերից: Նրանցից երեքի մոտ ուռուցքներ են հայտնաբերել, որոնք ի սկզբանե առաջացել էին այլ առանձնյակների օրգանիզմում: Իսկ նրանցից մեկին կարելի է միջտեսակային փոխանցման օրինակ համարել, ինչը նախկինում քիչ հավանական էր թվում. Polititapes aureus կակղամորթների քաղցկեղային բջիջները գենետիկորեն համապատասխանում էին կակղամորթների այլ տեսակի` Venerupis corrugate-ի բջիջներին: 

«Այդ ամենն այն մասին է վկայում, որ ուռուցքները նոր ֆենոտիպեր ձեռք բերելու զարմանալի կարողություն ունեն, ինչը մեծացնում է նրանց կենսունակությունը եւ տարածվածությունը,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը` Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Գոֆֆը: Օվկիանոսն իրենից ներկայացնում է տարբեր մանրէների հսկայական կուտակում, իսկ այժմ նաեւ` քաղցկեղային բջիջների, որոնք կարող են հիվանդություն առաջացնել: Բայց առայժմ կակղամորթների պատճառով ծովում լողալուց հրաժարվելու հարց չկա: Առայժմ չկան ապացույցներ, որ ուռուցքները տարածվում են կենդանիների այլ տեսակների վրա»:

Չնայած չարորակ բջիջներով վարակման ուղիներն անհստակ են մնում, երկփեղկանի կակղամորթների նստակյաց կենսակերպը թույլ է տալիս ենթադրել, որ հիվանդության փոխանցիչ կարող է լինել ծովային ջուրը, որը ֆիլտրվում է կենդանիների մարսողական եւ շնչառական համակարգերով: 

Այդ հետազոտության մասին հաղորդում է Nature ամսագիրը:

Նշենք, որ մարդկային քաղցկեղն առայժմ վարակիչ չի համարվում, եթե չհաշվենք իհարկե այն դեպքերը, երբ քաղցկեղը զարգանում է մարդու պապիլլոմայի վիրուսից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել