• Latest news

Աղիների մանրէներում գտել են մշտական հոգնածության բիոմարկերները

29 հունիսի, 2016  11:52

Նյու Յորքի Cornell University համալսարանի գիտնականները աղիների մանրէներում ու արյան մեջ գտել են մի քանի նոր բիոմարկեր, որոնք կապակցված են խրոնիկ հոգնածության հետ: Առայսօր խրոնիկ հոգնածության առաջացման պատճառները անհայտ են, ոմանք նույնիսկ դա համարում են պսիխոսոմատիկ հիվանդություն:

Խրոնիկ հոգնածության հիմնական ախտանիշներն են հոգնածությունը նույնիսկ քնից հետո, մկանացավն ու հոդացավը, միգրենն ու աղեստամոքսային խանգարումները: Մինչ այդ Կոլումբիական համալսարանի գիտնականները հիվանդության զարգացումը կապակցել էին ցիտոկինների հետ, որոնք մասնակցում են իմունային համակարգի աշխատանքին: Մի խումբ գիտնականներ էլ՝ Լյուդովիկ Ժիլոտոյի ղեկավարությամբ որոշել էին պարզել, թե հատկապես ինչն է առաջացնում օրգանիզմի իմունային արձագանքը: Խրոնիկ հոգնածության համախտանիշով մասնագետ բժշկուհի Սյուզան Լեւինի հետ նրանք գտել են այդ ախտորոշումով 48 մարդու, ու եւս 39 առողջ մարդու էլ ընտրել են որպես հսկիչ խումբ հետազոտություն անցկացնելու համար:

Բոլոր մասնակիցներից վերցրել են արյան ու կղղանքի նմուշներ: Մանրէաբանական անալիզը ցույց է տվել, որ խրոնիկ հոգնածության համախտանիշով մարդկանց կղղանքում ավելի քիչ են բորբոքման դեմ պայքարելու ունակ մանրէները, քան առողջ մարդկանց կղղանքում: Ավելին, այդ համախտանիշով մարդկանց մոտ մանրէների տեսակներն առհասարակ զգալիորեն քիչ էին, նման պատկեր է նկատվում նաեւ Կրոնի հիվանդության ու խոցային կոլիտի դեպքում:

Միաժամանակ, ինչպես նշել է Լյուդովիկ Ժիլոտոն, իրենց հաջողվել է գտնել սպեցիֆիկ մարկերներ խրոնիկ հոգնածության համախտանիշով մարդկանց արյան մեջ՝ այդ մարկերները ցույց են տալիս բորբոքման առկայությունը, որն ըստ երեւույթին առաջացել է արյան մեջ աղիքային մանրէների թափանցումից: Իմունային համակարգը արձագանքում է այդ բորբոքմանը, վատացնելով հիվանդության ախտանիշները:

Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է հետազոտության մասնակիցների 83 տոկոսի մոտ ճշգրիտ բացահայտել հիվանդությունը: Նրանք առայժմ չեն կարող հստակ ասել, արդյոք արյան ու աղիների միլրոֆլորայի նման վիճակը խրոնիկ հոգնածության համախտանիշի նշաններից է, թե դրա պատճառը: Հետագայում նրանք մտադիր են գիտական աշխատանք ծավալել ու որոնել աղիներում սունկ կամ վիրուս, որպեսզի հասկանան, արդյոք դրանց առկայությունը կապակցված է հիվանդության հետ:

Այդ հետազոտության արդյունքները հրապարակվել են Microbiome ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել