• Latest news

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական է կոչել Թեքսասի նահանգի աբորտների վերաբերյալ օրենքը

28 հունիսի, 2016  15:06

ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցություն է հայտնել կանանց աբորտի իրավունքին` որոշելով, որ առանձին նահանգներ իրավունք չունեն սահմանափակել կնոջ` հղիության ընդհատման սահմանադրական իրավունքը` նրանց վրա  «չարդարացված բեռ դնելով» կլինիկաներում աբորտների հասանելիությունը սահմանափակելու հաշվին:

Դատավորների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Թեքսասի նահանգի օրենքին, որի համաձայն, աբորտներ կարող են անցկացնել միայն այն բժիշկները, որոնք իրավունք ունեն հիվանդներին տեղափոխել մոտակա հիվանդանոցներ: Իրենք` կլինիկաները պետք է զինված լինեն թանկարժեք բուժական սարքավորումներով: Նմանատիպ օրենքներ են գործում նաեւ մի շարք այլ նահանգներում:  

Հանդես գալով մեծամասնության անունից` դատավոր Սթիվեն Բրայերը հայտնել է, որ տվյալ օրենքը բժշկական տեսանկյունից հիմնավորված չէ  եւ կանանց` աբորտի իրավունքի ոչ սահմանադրական սահմանափակում է, հայտնում է   «Ամերիկայի Ձայնը»:

«Հատուկ սարքավորումների, ինչպես եւ մոտակա հիվանդանոցներ տեղափոխելու պահանջը հազիվ թե կանանց առավելություններ է տալիս առողջապահության ոլորտում եւ լուրջ խոչընդոտ է ստեղծում աբորտ անել ցանկացողների ճանապարհին, իրենից ներկայացնելով կանանց` աբորտ անելու սահմանադրական իրավունքի համար «չարդարացված բեռ»», – ասել է Բրայերը:

Թեքսասի իշխանությունները պնդում էին, որ տվյալ օրենքն ուղղված է կանանց առողջության պահպանությանը, սակայն աբորտի իրավունքի կողմնակիցները այն համարում են պահպանողական նահանգի վատ թաքցված փորձ` կրճատելու հղիության ընդհատման վիրահատությունների քանակը, որին Թեքսասում ամեն տարի  70 000 կին է դիմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել