• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է «սուպերմանրէով» վարակվելու երկրորդ դեպքը

29 հունիսի, 2016  10:40

Նյու Յորքից մի հիվանդի մոտ գտել են «սուպերմանրէներ»՝ աղիքային ցուպիկ, որը կրում է mcr-1 գենը, ինչի շնորհիվ այն դիմացկուն է դառնում գոյություն ունեցող հակաբիոտիկների մեծ մասի, նույնիսկ վերջին սերնդի հակաբիոտիկների հանդեպ: Նախկինում այդ նույն միկրոօրգանիզմը հայտնաբերվել է Պենսիլվանիայից մի հիվանդ կնոջ մոտ, որը տառապում էր ուրոլոգիական ու սեռական ինֆեկցիայով:

mcr-1 գենով մանրէն դառնում է կայուն կոլիստինի հանդեպ՝ հակաբիոտիկ, որը օգտագործվում է դեղորայքային բազմակի կայունություն ունեցող շտամմերի դեմ պայքարի համար: Չնայած Պենսիլվանիայի հիվանդի մոտ հայտնաբերված միկրոօրգանիզմը, պարզվել է, որ զգայուն է մյուս հակաբիոտիկների հանդեպ ու ինֆեկցիան հաջողվել է բուժել:

Այս մանրէի՝ հակաբիոտիկների հանդեպ կայուն շտամմը առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում 2015-ին, որից հետո այն հասել է նաեւ Եվրոպա ու ԱՄՆ:

Ամերիկացի գիտնականները՝ Մարյանա Կաստանյերայի ղեկավարությամբ ուսումնասիրել են աղիքային ցուպիկի մոտ 13 500 շտամմ ու կլեբսիելայի գրեթե 7500 շտամմ, որոնք հավաքել էին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Լատինական ամերիկայի ու Ասիական Խաղաօվկիանոսյան տարածաշրջանի 10 երկրներից: Դրանց 1.9 տոկոսը կայուն է եղել կոլիստինի հանդեպ, իսկ 19-ի գենոմում հայտնաբերվել է mcr-1 գենը: Գիտնականների կարծիքով հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէները մոտ ապագայում կշարունակեն տարածվել ԱՄՆ-ում եւ այլ երկրներում

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակաբիոտիկների հանդեպ կայունությունը կապակցում է հակաբիոտիկների անհիմն նշանակման ու դրանց սխալ գործածման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է