• Latest news

Էստրոգենային սպեղանիները կարող են նվազեցնել դաշտանադադարից հետո Ալցհայմերի հիվանդության զարգացումը

16 հուլիսի, 2016  11:59

Էստրոգենային սպեղանիների օգտագործմամբ հորմոնային թերապիան կարող է կանխել կանանց մոտ դաշտանադադարի շրջանում Ալցհայմերի հիվանդության զարգացումը, կարծում են Mayo Clinic-ի գիտնականները:

Դաշտանադադարի սկսվելուց հետո էստրոգեն հորմոնի մակարդակը կանանց մոտ սկսում է հետեւողականորեն նվազել: Սակայն շատ կանայք, որոնց մոտ այդ վիճակը վաղ է սկսվել, հորմոնափոխարինիչ թերապիա չեն անցնում: Նման թերապիայից հրաժարումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, որոնց թվում է, օրինակ, օստեոպորոզի եւ Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկը, հատկապես նրանց շրջանում, ովքեր ռիսկի խմբի մեջ են մտնում: 

Գիտնականները հետեւել են 42-ից 59 տարեկան 68 կնոջ: Նրանցից  30-ը մտել է վերահսկիչ խմբի մեջ եւ հորմոնային թերապիա չի անցել, պլացեբո է ստացել: 21-ն էստրոգենային սպեղանիներ է օգտագործել եւ 17-ը դեղահաբերով էստրոգեն է ընդունել: Փորձարկման մասնակիցներից յուրաքանչյուրը  ՊԷՏ պրոցեդուրա է անցել գլխուղեղում բետա-ամիլոիդի կուտակումներն ի հայտ բերելու համար:   

Պարզվել է, որ դեղահաբերով էստրոգենի ընդունումը ոչ մի կերպ չի ազդել բետա-ամիլոիդի որակի վրա, իսկ էստրոգենային սպեղանիները խոչընդոտել են գլխուղեղում ամիլոիդային նստվածքների առաջացմանը: Սպեղանիներ օգտագործողների մոտ բետա-ամիլոիդների քանակությունն էականորեն ավելի ցածր է եղել, քան  պլացեբո ստացած կանանց մոտ:   

Քեջալի Քանտարչիի խոսքով, նման կախվածություն առաջին անգամ է ի հայտ բերվել, իսկ ստացված տվյալները եւս մեկ անգամ վկայում են, որ հորմոնափոխարինիչ թերապիան անհրաժեշտ է նույնիսկ այն դեպքում,  եթե դաշտանադադարը բավականին վաղ է վրա հասել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել