• Latest news

Նիհար մարդիկ նույնպես կարող են շաքարախտով հիվանդանալ. գիտնականներ

18 հուլիսի, 2016  21:26

Շատերի մոտ 2-րդ տեսակի շաքարախտն ասոցացվում է ավելորդ քաշի հետ, սակայն իրականում նիհար մարդիկ նույնպես կարող են հիվանդանալ շաքարախտով։ Այս մասին հայտնում են Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները։ Ռիսկի խմբում են առաջին հերթին նրանք, ովքեր քիչ են շարժվում եւ օրվա մեծ մասը նստած են։

Գիտնականների խոսքով՝ նորմալ քաշով յուրաքանչյուր 5-րդ մարդ շաքարախտով հիվանդանալու բոլոր շանսերն ունի, իսկ 45 տարեկանից մեծ ամեն երրորդ մարդ համապատասխանում է նախաշաքարախտի չափանիշներին։ Նման մարդանց մոտ արյան մեջ շաքարի մակարդակը գերազանցում է նորման, բայց դեռեւս ոչ այնքան, որ պաշտոնապես երկրորդ տիպի շաքարախտի կրող համարվի։ Այդ մարդկանց մոտ մեծ է ռիսկը բախվել ոչ միայն շաքարախտի, այլ նաեւ շատ սրտանոթային հիվանդությունների։ Այդ պատճառով գիտնականները նշում են, որ շատ կարեւոր է գտնել նման պացիենտների եւ նրանց վերահսկողության տակ պահել նախքան նրանց մոտ կզարգանա լիարժեք շաքարախտը։

Ի սկզբանե գիտնականներն ուզում էին սահմանել, թե երկրորդ տիպի շաքարախտի ռիսկի կանխորոշման որքան հուսալի գործիք է համարվում մարմնի զանգվածի ինդեքսը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նորմալ քաշով մարդկանց մեծ մասը վստահ է, որ իրենց ոչ մի շաքարախտ չի սպառնում, թեպետ իրականում ամեն բան այդպես չէ. շաքարախտը կարող է սպառնալ ցանկացած մարդու, հատկապես նրանց, ովքեր նստակյաց կյանք են վարում։

Շաքարախտի համաճարակի դեմ պայքարի ուղու հիմնական քայլերից մեկն է այն մարդկանց սահմանումը, որոնք բախվում են նախաշաքարախտի խնդրին։ Նրանց կարող են օգնել դեղամիջոցները, կենսակերպի փոփոխությունը։ Փորձագետների խոսքով՝ նախաշաքարախտի զոհերի մեծ մասը պարտադիր կհիվանդանա շաքարախտով, եթե շտապ չփոխի առողջության հանդեպ վերաբերմունքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել