• Latest news

ԱՄՆ–ում հետաքննում են Զիկա տենդով վարակվելու տարօրինակ դեպքը

19 հուլիսի, 2016  14:20

ԱՄՆ Յուտայի նահանգում ապրող հիվանդը վարակվել է Զիկա տենդով, թեպետ չի եղել այն շրջաններում, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաեւ սեռական կապ չի ունեցել տենդով հիվանդ կամ վտանգավոր շրջաններ այցելած մարդկանց հետ։ Վիրուսի հիմնական տարածող համարվող Aedesaegypti մոծակներ Յուտայում չեն  հայտնաբերվել, ինչը զրոյի է հավասարեցնում միջատի խայթոցից վարակվելու հավանականությունը։

Հիմա նահանգի բժիշկները Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետների օգնությամբ հետաքննում են այս դեպքը, որպեսզի հասկանան, թե որտեղ եւ երբ կարող էր այդ մարդը վարակվել։

Կարծիք կա, որ հիվանդը խնամել է ծեր պացիենտի, որն այցելել էր վիրուսի տարածման շրջաններ, եւ կարող էր վարակվել նրանից։ Այդ տարեց հիվանդը մահացել է, սակայն նրա մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ։

Քանի որ մոծակի խայթոցի եւ սեռական ճանապարհով վարակման հավանականությունը բացառված է, բժիշկները ենթադրում են, որ վիրուսը փոխանցվել է օդակաթիլային ճանապարհով, սակայն դա հաստատված չէ։ Բժիշկները ոչ մի ապացույց չունեն, որ վիրուսը կարող է փոխանցվել համբույրի, հազի, փռշտոցի, գրկախառնության եւ հպումների միջոցով։

Բժիշկներին զարմացնում է նաեւ այն փաստը, որ մահացած հիվանդի արյան մեջ վիրուսի առկայության նիշը 100 000 անգամ գերազանցել է այլ հիվանդների ցուցանիշները։ Հնարավոր է, այդ փաստը նույնպես կապ ունի Զիկայով վարակվելու անսովոր ուղու հետ։ Ներկայումս հիվանդն իրեն լավ է զգում եւ արդեն վերականգնվում է հիվանդությունից հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել