• Latest news

Նոր նյութերը կարող են ոչնչացնել քիմիաթերապիայի նկատմամբ կայուն ուռուցքային բջիջները

20 հուլիսի, 2016  10:42

University of Navarra -ի գիտնականները Լեհաստանի իրենց գործընկերների հետ համատեղ պատմել են դեղամիջոցներ նոր սերունդի մասին, որոնք կարող են դեղորայքի հանդեպ կայուն քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ դարձնել: Դրանց մշակումը արդեն հաջողությամբ փորձարկվել է մկների ուռուցքային բջիջների վրա, որոնք բազմակայուն էին քիմիաթերապիայի նկատմամբ:

Քիմիաթերապիայի դեղորայքի նկատմամբ բազմակի կայունության զարգացումը բարդացնում է բուժման ընթացքը, իսկ նման կայուն բջիջները ոչնչացնելուն ունակ դեղամիջոցների ստեղծումը կարող է օգնել հաղթահարել նման ուռուցքները, բացատրել են գիտնականները:

Մի շարք հետազոտություններում գիտնականները նկարագրել են 57 միացություն, որոնք հակաուռուցքային ակտիվություն ունեն: Օրինակ սելեն պարունակով միացությունները ակտիվ արգելափակում էին բջջային էֆլյուքսային պոմպերը՝ սպիտակուցներ, որոնք գտնվում են ուռուցքային բջիջների մեմբրանում ու դրանից դուրս են մղում թունավոր նյութերը: Նման պոմպերի,՝օրինակ ABCB1 սպիտակուցի աշխատանքը խոչընդոտում է քիմիաթերապեւտիկ նյութերին ներթափանցել բջիջների մեջ: ABCB1 -ի աշխատանքի ճնշումը, ինչն էլ հենց իրականացնում էին սելենային միացությունները, թույլ է տալիս ոչնչացնել Տ լիմֆոմայի մկնային բջիջները, որոնք կայուն են քիմիաթերապիայի նկատմամբ: Առավել ակտիվ նյութերը կարողացել են ոչնչացնել բջիջների մոտ 80 տոկոսը:

Հեղինակներին հաջողվել է ապացուցել, որ 11 փորձարկված սելեննամիացություններից 4-ը հաջողությամբ արգելափակել են էֆլյուքնային պոմպերի աշխատանքը՝ ոչնչացնելով ուռուցքային բջիջները: Հետազոտողները վստահ են, որ այդ միացությունները կարող են նոր սերնդի դեղամիջոցների հիմքը դառնալ: Մոտակա ժամանակները նրանք մտադիր են փորձարկել հայտնաբերված ակտիվ նյութերը կենդանիների վրա ու միայն դրանից հետո հնարավոր կլինի մտածել դրանք նաև մարդկանց վրա փորձարկելու մասին:

Այս նյութերի մասին հայտնում է Bioorganic & Medicinal Chemistry Letters ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել