• Latest news

Յո-յոյի էֆեկտը նիհարելիս մեծացնում է սակավամտության վտանգը

20 հուլիսի, 2016  11:58

Այսպես կոչված յո-յոյի էֆեկտը նիհարելիս մեծացնում է սակավամտության առաջացման վտանգը, հայտնում են American Heart Association-ի մասնագետները:

Յո-յո էֆեկտն այն է, երբ մարդը քիչ է ուտում, նիհարում է, հետո սկսում է շատ ուտել եւ կրկին գիրանում է, այսինքն՝ նրա քաշն անընդհատ ցատկում է մեկ վեր, մեկ վար: Այդ ընթացքում ոչ միայն անընդհատ փոխվում է մարդու քաշը, այլ նաեւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Գիտնականների խոսքով՝ քաշի տատանումները, ինչպես նաեւ արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի մշտական փոփոխությունը, բացասաբար են ազդում ուղեղի արյան սնուցման վրա, ինչը կլարող է հանգեցնել հիշողության վատացման եւ Ալցհայմերի հիվանդության առաջացման, նաեւ սակավամտության այլ տեսակների:

Հետազոտողներն առաջին անգամ ապացուցել են, որ ուղեղի համար վտանգավոր է ոչ այնքան խոլեստերինի մակարդակը, որքան դրա մշտական տատանումները: Եվրոպայի 70-ից 82 տարեկան 4428 բնակիչների հետազոտությունը ցույց է տվել, որ լիպոպրոտեիդների  ցածր խտության մշտական տատանումները հաճախ հանգեցնում են ճանաչողական գործունեության վատացման:

Այսպիսի փոխադարձ կապը նկատվել է՝ անկախ արյան մեջ խոլեստերինի ընդհանուր մակարդակից: Հետազոտության արդյունքները վկայում են, որ կարեւոր է հետեւողականություն պահպանել սննդակարգում եւ հեռու մնալ վտանգավոր յո-յոյի էֆեկտից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է