• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվեն տարբեր կազմվածքի մարդիկ

21 հուլիսի, 2016  16:58

Կազմվածքի համաձայն սնվելը կարող է փրկել ավելորդ կիլոգրամներից եւ առողջական խնդիրներից, պնդում է անգլիացի դիետոլոգ Գաբրիել Մեսթոնը: Տարբեր կազմվածք ունեցող մարդիկ, ըստ նրա, պետք է նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին զանազան մթերք ընտրեն, եւ իհարկե՝ ձեռքի հետ ուտելու թեթեւ ուտեստներ:

Էնդոմորֆներ

Մարդն էնդոմորֆ է համարվում, եթե ունի խոշոր ոսկոր, ճարպային շոշափելի շերտ եւ արագ է ավելորդ քաշ հավաքում: Այս տեսակի մարդկանց, անկախ սեռից եւ տարիքից, հարմար է ճարպերի եւ սպիտակուցների բարձր պարունակությամբ եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդաբաժին, կարծում է դիետոլոգը:

Նրա խոսքով՝ էնդոմորֆների օրգանիզմը ածխաջրային սնունդից ստացվող կալորիաները վատ է  այրում, այդ պատճառով նպատակահարմար է, որ նրանք ձեռքի հետ սնվեն ընկույզով եւ բանջարեղենով, այլ ոչ թե քաղցրեղենով, որոնք շատ են պարունակում ածխաջրեր եւ շաքար, ամենից հարմարը բնական յոգուրտն է:

Էկտոմորֆներ

Էկտոմորֆներ են նիհար եւ բարձրահասակ մարդիկ, որոնք ունեն բարակ ոսկոր եւ օժտված են արագ նյութափոխանակությամբ, ինչը նրանց թույլ է տալիս գործնականում ամեն ինչ ուտել՝ առանց վնաս պատճառելու գոտկատեղին: Ճիշտ է,  նրանց մկանները մեծ դժվարությամբ են աճում:

Դիետոլոգի խոսքով՝  չնայած էկտոմորֆները կարող են ամեն ինչ ուտել, լավ կլինի, որ նրանք նախապատվություն տան առավելագույնս սպիտակուցներով, ճարպերով եւ ածխաջրերով հարուստ մթերքին: Այդպիսի մթերքը կօգնի պահպանել մկանային զանգվածը եւ էներգետիկ եռանդը:

Մեզոմորֆներ

Մեզոմորֆներն աչքի են ընկնում աթլետիկ կազմվածքով, մկանուտ են եւ ամուր: Այս կազմվածքով մարդկանց խորհուրդ է տրվում հետեւել հետեւյալ սննդաբաժնին. 40 տոկոս ածխաջրեր, 30 տոկոս սպիտակուցներ եւ 30 տոկոս ճարպեր: Ձեռքի հետ սնվելու համար ավելի լավ է ընտրել  սպիտակուցի մեծ պարունակությամբ կերակուր, օրինակ՝  թյունոս, պինդ խաշած ձու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել