• Latest news

Գիտնականները կին են գտել, ում աչքերը 100 միլիոն երանգ են տարբերակում

26 հուլիսի, 2016  13:15

25 տարվա որոնումներից հետո բրիտանացի գիտնականները գտել կնոջ, որի աչքերի մեջ հատուկ տեսակի անոթներ կան, որոնց շնորհիվ նա կարողանում է միլիոնավոր երանգներ տարբերակել: Այդպիսով, այս կինը 99 մլն-ով ավելի շատ գույներ եւ երանգներ է տեսնում, քան մարդկանց մեծ մասը:

Մարդիկ, որոնց աչքերի մեջ կա ոչ թե երեք, այլ չորս տեսակի անոթ, կոչվում են տետրաքրոմատներ, իսկ նրանց տեսողությունը տետրաքրոմատային: Այսպիսի տեսողությամբ մարդկանց գոյության մասին սկսել են խոսել 20-րդ դարի կեսերից, երբ հոլանդացի գիտնականները սկսեցլ էին հետազոտել  գունային կուրության ժառանգականությունը: Ջոն Մոլլոնը ենթադրել էր, որ գործող անոթների 4 տեսակի կրողը կլինի ավելի շուտ կին: Սակայն մոտ 25 տարի չէր հաջողվում նրան գտնել. բոլոր պոտենցիալ կրողների աչքերի մեջ առկա էր միայն անոթի երեք գործող տեսակ: Միայն վերջերս Գաբրիել Ջորդանը, կիրառելով թեստավորման նոր մեթոդ, կանանց շրջանում գտավ նրան, ով իսկապես տետրաքրոմատ է. նրա աչքերի մեջ առկա է անոթի չորրորդ տեսակը:

Այդ կնոջ մասին միայն հայտնի է, որ նա բժիշկ է, սակայն նրա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում, իսկ գիտական հրապարակումներում նրան անվանում են cDa29:

Գիտնականների բացատրությամբ՝ յուրաքանչյուր անոթը կարող է տարբերակել մոտ 100 երանգ: Այդպիսով, եթե հաշվեն բոլոր հնարավոր համակցությունները, կստացվի, որ մեր աչքերը կարող են տարբերակել մոտ 1 միլիոն տարբեր երանգներ:

Դալտոնիզմով տառապող մարդկանց աչքերում սովորաբար կա 2 գործող անոթ, այդ պատճառով նրանք կարող են տարբերակել միայն մոտ 10 հազար երանգ, համարյա ինչպես այլ կաթնասունների մեծ մասը, այդ թվում՝ շները եւ Նոր աշխարհի կապիկները:

cDa29 կնոջ աչքերը, որն օժտված է չորս անոթով, կարող է տարբերակել 100 մլն երանգ՝ 100 անգամ ավելի, քան Երկրի բնակիչների մեծամասնությունը:

Գիտնականները համոզված են, որ նման մարդկանց թիվն իրականում շատ է, կանանց 12 տոկոսը, որոշ մասնագետների կարծիքով, ունեն լրացուցիչ անոթ, սակայն նրանց մեծ մասի աչքերը, նույնիսկ ունենալով 4 անոթ, օգտագործում է միայն երեքը, հետեւաբար գերտեսողությամբ օժտված չէ:

Բացի այդ, գունային աշխարհը ստեղծել են տրիքրոմատային տեսողությամբ մարդիկ, այնպես որ՝ տետրաքրոմատային մարդկանց հազվադեպ է բախտ վիճակվում լրացուցիչ գույներ եւ երանգներ տեսնել, նրանց մի մասը նույնիսկ չի կասկածում, որ իրենց տեսողությունն ինչ-որ բանով տարբերվում է մյուս մարդկանց տեսողությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել