• Latest news

Նոր սարքը կօգնի հետեւել օրգանիզմում դեղերի խտությանը

27 հուլիսի, 2016  17:39

University of British Columbia եւ Paul Scherrer Institut-ի (PSI) գիտնականները նոր համակարգ են մշակել՝ հիվանդի օրգանիզմում դեղերի խտությանը հետեւելու համար:

Սարքը, որը սպեղանիի նման է, հագեցած է միկրոասեղներով, որոնց երկարությունը չի գերազանցում կես միլիմետրը: Սարքն ամրացվում է հիվանդի ձեռքին, միկրոասեղները ծակում են մաշկի միայն վերին շերտը՝ չվնասելով ներքին շերտերը, որտեղ տեղակայված են  նյարդային վերջույթները եւ արյունատար անոթները, հետեւաբար հիվանդը ցավ եւ անհարամարության զգացում չի ունենում: Այնուհետեւ սարքը ստեղծում է մաշկի վերին շերտում գտնվող հեղուկի պատվար: Ասեղի մեջ է ընկնում մեկ միլիոներորդ միլիմետրին համարժեք ծավալ: Ներկառուցված օպտիկական սենսորի շնորհիվ սարքն արագ որոշում է դեղամիջոցի խտությունը:

Հեղինակներն արդեն իրենց գյուտը թեստավորել են՝ սարքի միջոցով հետեւելով  վանկոմիցինի խտությանը՝ հակաբիոտիկ, որը օգտագործվում է լուրջ ինֆեկցիաների դեմ պայքարելիս եւ սովորաբար երակի մեջ է ներարկվում: Այն հիվանդները, որոնք վանկոմիցինով բուժում են ստանում, օրական 3-4 անգամ պետք է արյուն հանձնեն՝ արյան մեջ դեղամիջոցի խտությունը ստուգելու համար: Նոր համակարգը մոնիտորինգային  այս գործընթացը կդարձնի ավելի պակաս տհաճ:

Գիտնականների ստեղծած սարքը, հնարավոր է, կաշխատի հեղուկի ամենափոքր ծավալով, որը երբեւէ օգտագործվել է անալիզների համար: Կարեւոր է նաեւ այն, որ սարքը կարող է միանգամից երկու գործառույթ կատարել՝ վերցնել հեղուկը եւ այն հետազոտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել