• Latest news

Փսլինքը հետազոտելիս գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկի նոր տեսակ

30 հուլիսի, 2016  17:08

Մարդու քթի մեջ ապրող մանրէները վերլուծելիս գիտնականները հայտնաբերել են հակաբիոտիկի նոր տեսակ՝ «լուգդունին», որը կարող է պայքարել ենթմանրէներից առաջացած մանրէների դեմ, հաղորդում է Nature ամսագիրը:

Գործնականում մինչ այս բոլոր հակաբիոտիկները հայտնաբերվել են հողում ապրող մանրէների գաղութներում, սակայն Գերմանիայի Տյուբինգենսկի համալսարանի գիտնականներն առաջին անգամ որոշել են  իրենց հետազոտություններում ուշադրություն դարձնել մարդկային մարմնին: Նրանք գտնում են, որ մեր մարմինը նոր դեղերի անսպառ ակունք է:

Մարդու քիթը գրոհով նվաճել սիրող մանրէների շարքում կա ոսկե ստաֆիլոկոկ, ինչպես նաեւ դրա ենթատեսակը՝ մեթիցիլինրեզիստենտային ոսկե ստաֆիլոկոկ (MRSA), որը կայուն է հակաբիոտիկների մեծամասնության նկատմամբ: Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ ավելի քիչ կենթարկվեն վտանգավոր ոսկե ստաֆիլոկոկի գրոհին, եթե նրանց քթի մեջ ապրում է մրցակցող Staphylococcus lugdunensis մանրէն:

Այնուհետեւ նրանք օգտագործել են մի քանի շտամ, որոնք Staphylococcus lugdunensis-ի գենետիկ մոդիֆիկացիա էին՝ պարզելու համար, թե նրա գենետիկ ծածկագրի հատկապես որ հատվածն է վճռական եղել քթի մեջ տեղ ունենալու պայքարում:

Հենց այսպես է տեղի ունեցել կարեւոր հայտնագործությունը. մի վճռական գեն պարունակել է տեղեկություն, որը գիտնականներն օգտագործել են նոր հակաբիոտիկի ստեղծման համար. այն ստացել է «լուգդունին» անունը:

Լաբորատոր մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ լուգդունինն ընդունակ է բուժել մաշկային ինֆեկցիաները, որոնք հարուցել են ենթամանրէների, այդ թվում՝ մեթիցիլինրեզիստենտային ոսկե ստաֆիլոկոկը եւ ֆեկալային էնթերոկոկը:

Նախքան հիվանդ մարդկանց լուգդունին առաջարկելը, կանցնեն հետազոտության տարիներ, որոնք, ամեն ինչից զատ, կարող են ցույց տալ, որ նոր հակաբիոտիկը օժտված չէ հայտարարված արդյունավետությամբ: Սակայն, ամեն դեպքում, նոր հակաբիոտիկների հայտնագործումն անհրաժեշտություն է: Ամբողջ աշխարհում բժիշկները ավելի հաճախ են բախվում այն փաստին, որ ինֆեկցիաները գոյություն ունեցող դեղամիջոցների նկատմամբ կայունություն են մշակում, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ անբուժելի կդառնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել