• Latest news

ԱՄՆ-ն լրացուցիչ 81 միլիոն դոլար է տրամադրել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար

12 օգոստոսի, 2016  12:44

ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ 81 միլիոն դոլար է տրամադրել Զիկա վիրուսի դեմ պայքարի համար:

ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Սիլվիա Բերուելը համապատասխան նամակ է ուղարկել, որի համաձայն, 34 միլիոն կտրամադրվի Առողջապահության ազգային ինստիտուտին, իսկ մնացած 47 միլիոն դոլարը` կենսաբժշկական հետազոտությունների եւ վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքի համադրման լիազոր մարմնին: 

Ավելի վաղ ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը նամակով կոնգրեսին էր դիմել «լրացուցիչ ֆինանսավորում ստանալու համար, որովհետեւ, տեսչության գնահատականի համաձայն, Զիկա տենդի դեմ պայքարի միջոցները ԱՄՆ-ում կսպառվեն սեպտեմբերին մոտ: Ներկայումս երկրում վիրուսի դեմ պայքարի համար արդեն  374 մլն դոլար է տրամադրվել, դրանցից 47 մլն-ը տրվել է առողջապահության ինստիտուտներին:

ԱՄՆ-ում Զիկա վիրուսի արդեն ավելի քան 1,6 հազար դեպք է գրանցվել, այդ թվում`  մոծակներից վարակման 14 դեպք Մայամիում, որտեղ որոշ շրջաններում վարակված մոծակների պոպուլյացիա է հայտնաբերվել:  

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդուն է փոխանցվում մոծակներից եւ բնութագրվում է բարենպաստ ընթացքով տենդով: Վիրուսն առավելապես վտանգավոր է հղի կանանց համար, որովհետեւ ենթադրվում է, որ այն պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում` ուղեղի հնարավոր ծանր վնասմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել