• Latest news

Արհեստական ենթաստամոքսային գեղձն օգնում է դիաբետով մայրերին

18 օգոստոսի, 2016  21:34

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հղի կանանց մի խմբի արհեստական ենթաստամոքսային գեղձ են տեղադրել` փրկելու դեռեւս չծնված երեխաներին: Արդյունքում հետազոտության   16 մասնակից առողջ երեխա է ծննդաբերել: Նրանք աշխարհում առաջին կանայք են, որոնք   հղիություն են տարել բացառիկ սարքով, որը տեղափոխելի համակարգիչ է օգտագործում արյան մեջ ինսուլինի մակարդակի ավտոմատ կարգավորման համար: 

Չափերով ոչ մեծ սարքը, որը հետեւում է հիվանդի արյան մեջ շաքարին եւ ավտոմատ կերպով արտազատում է ինսուլինի անհրաժեշտ չափաբաժինը, նվազեցնում է այն բարդացումների ռիսկը, որոնք մեռած երեխաների ծննդի են հանգեցնում: Դիաբետն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հղիության ընթացքում, քանի որ հորմոնների մշտական չափումներն արյան մեջ շաքարի ցուցանիշների ցատկեր են առաջացնում: Դա ապագա երեխային բարդացումների ռիսկի է ենթարկում, ներառյալ վաղաժամ ծննդաբերությունը, ճարպակալումը, ինչպես նաեւ մեռած երեխաների ծնունդները: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին տեսակի դիաբետով մայրերից ծնված երեխաների կեսը որեւէ բարդացման է բախվում: Եվ չնայած մեռած երեխաների ծնունդ դիտարկվել է նման կանանց 2 տոկոսից էլ պակասի մոտ, այդ ցուցանիշը, միեւնույն է,  5 անգամ ավելի բարձր է, քան այն կանանց շրջանում, որոնք չեն տառապում դիաբետից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել