• Latest news

Ինչպե՞ս ճիշտ սափրել ոտքերը. պարզաբանում մասնագետը

22 օգոստոսի, 2016  20:59

Շատ կանայք սխալ են սափրում ոտքերը եւ հաշվի չեն առնում մի շարք կարեւոր առանձնահատկություններ, պնդում է բրիտանացի կոսմետոլոգ Նատալի Էլենին: Նա պատմել է, թե ինչպես է պետք սափրել ոտքերը, որպեսզի դրանք հարթ եւ գեղեցիկ լինեն, ինչպես նաեւ թե ինչպես խուսափել տհաճ ցանից, որն հաճախ ի հայտ է գալիս սափրելուց հետո:

Կոսմետոլոգի խոսքով՝ շատ կարեւոր է կանոնավոր հատուկ սքրաբով մշակել մաշկը: Սակայն դա ոչ մի դեպքում չի կարելի անել սափրելուց անմիջապես հետո: Ավելի ճիշտ կլինի դրանք օգտագործել սափրելուց մեկ օր առաջ: Այդ պրոցեդուրան կօգնի ազատվել մահացած մաշկից եւ դուրս բերել  ներաճած մազերը:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ոտքերը սափրել ցնցուղ ընդունելիս, այլ ոչ թե տագ լոգանքի ժամանակ, քանի որ վաննայի մեջ մաշկը կկարմրի նախքան սափրելը:

Նատալին նաեւ խորհուրդ է տալիս ոտքերը սափրելուց 2-3 րոպե առաջ դրանք թողնել ջրի մեջ, քանի որ դա կմեծացնի մազերի երկարությունը 60 տոկոսով, ինչը կհեշտացնի դրանց հեռացման գործընթացը: Սակայն ոտքերը թրջելու գործընթացը նույնպես ձգձգել պետք չէ, քանի որ մաշկը ծածկվում է ջրից առաջացած կնճիռներով, ինչը բարդացնում է սափրելու գործընթացը:

Կոսմետոլոգի խոսքով՝ ամենագլխավոր գաղտնիքը ոտքի մաշկը սափրելու ժամանակ մատներով ձգելն է եւ սափրելուց հետո խոնավեցնող քսուք քսելը: Պետք չէ ածելին շատ հաճախ քսել մաշկին, ինչպես նաեւ պետք չէ սափրելուց հետո անմիջապես չորացնել ոտքերի մաշկը:

Կոսմետոլոգը նշում է, որ ավելի ճիշտ է ոտքերը երեկոյան սափրել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է