• Latest news

Էլեկտրոնային ծխախոտը վնասակար է սրտի համար

30 օգոստոսի, 2016  23:48

Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը սրտի համար կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան սովորական ծխախոտ ծխելը, պարզել են Հունաստանից գիտնականները: 

Փորձարկմանը 24 առողջ տղամարդ եւ կին է մասնակցել, որոնց միջին տարիքը  30 տարեկան է եղել: Փորձարկումները ցույց են տալիս, որ իրականում էլեկտրոնային ծխախոտը «ավելի վտանգավոր է, քան մարդիկ պատկերացնում են»:

Մասնագետները պնդում են, որ կես ժամվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը հավասարազոր է հինգ րոպե սովորական ծխախոտ ծխելուն եւ վնասում է հիմնական արյունատար անոթները` մեծացնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Փորձարկմանը մասնակցած տղամարդկանց եւ կանանց մոտ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումից հետո բարձրացել է   կարծրության մակարդակն աորտայում` գլխավոր զարկերակում, ինչը սրտի հետ կապված հիմնական խնդիրներից մեկն է: Նրանց մոտ նաեւ աննկատ բարձրացել է արյան ճնշումը: 

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Կարալամբոս Վլաչուպուլոսը Աթենքի համալսարանի բժշկական դպրոցից հայտնել է, որ  «խորհուրդ չէր տա էլեկտրոնային ծխախոտը որպես ծխելը թողնելու միջոց»:

Հույն գիտնականներն իրենց եզրահանգումները կհրապարակեն մոտ ժամանակներս` Եվրոպական հասարակության կոնգրեսում, որը կընթանա Հռոմում: Փորձագետների գնահատականով, դա բուռն բանավեճեր կառաջացնի էլեկտրոնային ծխախոտի օգտագործման առումով:  Փորձագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ այդ ծխախոտը պակաս վնասակար է, քան սովորական ծխախոտը, բայց գիտնականներից ոմանք առաջվա նման անհանգստացած են առողջության համար դրանց վտանգավորությամբ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ էլեկտրոնային ծխախոտը կարող է թունավոր լինել կողմնակի անձանց համար: 

Միաժամանակ Մեծ Բրիտանիայի հանրային առողջության մարմիններն անցյալ տարի, օրինակ, ծխողներին կոչ են արել անցնել էլեկտրոնային ծխախոտի` հայտնելով, թե դրանք   «95 տոկոսով անվտանգ են»: Սակայն դրանից հետո խոշոր սկանդալ է բռնկվել. Պարզվել է, որ գիտնականների հետազոտությունները ֆինանսավորել էին էլեկտրոնային ծխախոտ արտադրող ձեռնարկությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել