• Latest news

41-ամյա կնոջը «սխալմամբ» ստիպել են քիմիաթերապիայի 4 կուրս անցնել

30 օգոստոսի, 2016  21:33

41-ամյա Ջոդի Հագգերտը Մեծ Բրիտանիայից քիմիաթերապիայի  4 կուրս է անցել, որոնք քիչ էր մնում` սպանեին նրան: Հետագայում նա պարզել է, որ ինքն ընդհանրապես քիմիաթերապիայի կարիք չուներ: 

Որոշ ժամանակ առաջ Ջոդիի մոտ աղիների ուռուցքի քիչ ագրեսիվ տեսակ էին հայտնաբերել` վաղ փուլում: Կինը  չարորակ նորագոյացության վիրահատական հեռացում էր տարել, հետո նրան քիմիաթերապիայի չորս կուրս էին նշանակել: Այդ կուրսերը ստանալիս երկու անգամ կնոջ մոտ անաֆիլակտիկ շոկ էր զարգացել, որը սպառնացել էր նրա կյանքին: 

Քիմիաթերապիայի հինգերորդ կուրսին սպասելիս Ջոդին որոշել էր ինտերնետում հետազոտել իր հիվանդության բուժման մեթոդները:  Ի սարսափ իրեն, նա պարզել էր, որ  աղիների քիչ ագրեսիվ ուռուցքի դեպքում քիմիաթերապիա անցկացնելու կարիք չկա:  Վրդովված կինը դատի է տվել Hull and East Yorkshire Hospital հիվանդանոցին եւ բժշկական հաստատությունը համաձայնել է փոխհատուցում վճարել, որի չափերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Կլինիկայի ղեկավարությունը խոստովանել է, որ հաստիքային  ուռուցքաբանը բուժում նշանակելիս չի հետեւել հիվանդության տվյալ տարատեսակի բուժման բրիտանական  եւ եվրոպական  ընթացակարգերին: Միաժամանակ քիմիաթերապիայի անցկացումը հիվանդին ենթարկել է լիովին անիմաստ ռիսկի:  

Հետաքննությունը ցույց է տվել, որ ուռուցքի տվյալ տեսակի դեպքում քիմիաթերապիան ընդհանրապես էական արդյունք չի տալիս: Կինը ծանրագույն բուժման մի քանի ամսվա ընթացքում բազմաթիվ կողմնակի հետեւանքներ է տարել, նրա մազերն են թափվել, նրան տանջել է քաղցը եւ խրոնիկական հոգնածությունը, մշտական սրտխառնոցը եւ փսխոցը:  Կինն այդ ամբողջ ընթացքում բազմաթիվ հակափսխոցային հաբեր, հակադեպրեսանտներ եւ ստերոիդներ է ընդունել: Եվ այժմ պարզվում է, որ այդ բոլոր տառապանքներն անիմաստ էին, որովհետեւ աղիների քիչ ագրեսիվ քաղցկեղը քիմիաթերապիայով ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել