• Latest news

7 ամենօրյա սովորություն, որոնք վնասակար են տեսողության համար

17 սեպտեմբերի, 2016  13:37

Մեզանից շատերն ամենօրյա սովորույթներ ունեն, որոնք վնասակար են մեր առողջության համար ընդհանրապես եւ տեսողության` մասնավորապես: Այդ սովորույթների թվին են դասվում.

Ծխելը

Ծխելու վնասի մասին շատ է խոսվել, սակայն քչերը գիտեն, որ դա շատ վտանգավոր է տեսողության համար: Նախ` ծխախոտի կազմի մեջ մտնող թունավոր նյութերը մեծացնում են կատարակտի ռիսկը: Երկրորդ, ծխոխտները, ինչպես հայտնի է, նեղացնում են անոթները  եւ վատացնում են դրանց վիճակը, ինչի հետեւանքով աչքերի արյան մատակարարումը կարող է վատանալ, ինչը կհանգեցնի մի շարք լուրջ հետեւանքների:

Աչքերը տրորելը

Շատ մարդիկ արթնանալուց հետո կամ աչքի մեջ քամու պատճառով փոշի ընկնելու հետեւանքով աչքերը տրորելու սովորություն ունեն: Աչքը տրորելիս կարող է վնասվել նրա ծիածանաթաղանթը, ինչը մեծացնում է աչքի վարակների հավանականությունը, այդ պատճառով այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում անել դա: 

Արեւապաշտպան ակնոցից հրաժարում

Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ ազդեցությունը սերտորեն կապված է ցանցենու տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման ռիսկի հետ: Մասնագետները խորհուրդ են տալիս արեւոտ եղանակին միշտ  արեւապաշտպան ակնոց կրել: 

Համակարգչի մոնիտորը

Համակարգչի հետ աշխատանքը կարող է աչքերի հոգնածության եւ չորության հանգեցնել: Մոնիտորը հնարավորինս հեռու դրեք դեմքից եւ կանոնավոր դադարներ տվեք, որպեսզի աչքերը հանգստանան: 

«Դատարկ կալորիաներ»

Ամեն օր աղի եւ Օմեգա-6 թթուների մեծ քանակությամբ մի փաթեթ չիփս կամ հոթ-դոգ ուտելը չորացնում է աչքերը եւ գրգռում է դրանք: Ժամանակի հետ անառողջ սնունդ ուտելու սովորությունը կարող է տեսողության վատացման հանգեցնել: 

Քիչ քնելը

Քնի պակասը  (օրական 6 ժամից պակաս) կարող է հանգեցնել աչքերում կարմիր բծերի, քորի, աչքերի չորության եւ նույնիսկ տեսողության խանգարումների առաջացման:  

Ջրազրկումը

Աչքերին, ինչպես եւ ամբողջ օրգանիզմին մշտական խոնավեցում է անհրաժեշտ, այդ պատճառով խորհուրդ է տրվում առնվազն 5-7 բաժակ ջուր խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել