22-ամյա կոլումբիացի Ալբերտո Պալասիո Վիզկանիոն հրաշքով է ողջ մնացել, երբ նրա աչքին են հարվածել 10 դյույմանոց (25 սանտիմետրանոց) դանակով: Ավելին՝ նրա տեսությունը պահպանվել է 90 տոկոսով:
Ալբերտոյի խոսքով՝ իրեն դանակով հարվածել է քրոջ ընկերը՝ 22-ամյա Դանիել Դել Վալլե Սերրանոն, որը միջադեպից անմիջապես հետո թաքնվել է: Ոստիկանությունը նրան դեռ փնտրում է:
«Նա վիճում էր, ապա վերցրեց դանակը, իսկ երբ փորձեցի քայլ անել, պարզապես խփեց»,- ասել է տուժածը:
Նրան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ստիպված է եղել 18 ժամ սպասել, մինչ հաջողվել է մասնագետների խումբ հավաքել, որը կկարողանար նրա աչքից դանակն առանց աչքը վնասելու հանել: Մինչ այդ տղան ինքն էլ փորձել է դանակը հանել, բայց չի կարողացել: Ռենտգենով պարզվել է, որ դանակը նրա աչքի մեջ էր մտել 8 սմ եւ անգամ հասել էր ուղեղին:
Նեյրովիրաբույժ Ալբերտո Դաու Ակոստայի ղեկավարությամբ մասնագետներին հաջողվել է դանակը հանել եւ տուժածի աչքը վերականգնել: Այժմ, ինչպես ինքն է ասել, այդ աչքով նորմալ տեսնում է: Նա դեռեւս հիվանդանոցում է, եւ չնայած նրա վիճակը կայուն է, հնարավոր է՝ լրացուցիչ վիրահատությունների անհրաժեշտություն առաջանա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր