• Latest news

Ամերիկյան բլուրները կարող են օգնել երիկամներում քարեր ունեցող մարդկանց

29 սեպտեմբերի, 2016  14:34

Զվարճանքների Disney World այգում ամերիկյան բլուրներ նստելը կարող է երիկամներից քարերի առանձնացման գործընթացը պակաս ցավոտ դարձնել:   Այդ մասին հայտնում է Michigan State University-ից հետազոտական խումբը Դեւիդ Ուորտինգերի գլխավորությամբ:  

Լեռնային  Big Thunder Mountain Railroad երկաթուղին Դիսնեյլենդի ամենահայտնի ատրակցիոններից է: Այցելուներին առաջարկվում է   շրջել «կիսաավերակ» երկաթգծով` նեղ վագոններում եւ մեծ արագությամբ, բազմաթիվ կտրուկ շրջադարձերով:   Գիտնականները պարզել են, որ այդ ատրակցիոնվ ուղեւորությունը խթանում է երիկամներից քարերի դուրսբերումը եւ գործընթացը պակաս ցավոտ է դարձնում: Բժիշկ Ուորտինգերի հիվանդներից մեկի մոտ այդ ատրակցիոնով մի քանի ուղեւորության արդյունքում երեք քար է դուրս եկել: 

Իրենց ենթադրությունն ապացուցելու համար գիտնականները Դիսնեյլենդում փորձարկում են կատարել արհեստական երիկամով եւ տարբեր չափերի քարերով:  Քարերի չափը, որոնք մեզի փոքր քանակության հետ տեղադրվել են երիկամում, եղել է    4,5 մմ3, 13,5 մմ3 եւ 64,6 մմ3:  Նրանք ամերիկյան բլուրներով շրջել են  20 անգամ` ամեն անգամ երիկամի տարբեր մասերում տեղադրելով քարերից մեկը: 

Այդպիսով նրանք ցույց են տվել, թե ատրակցիոնով շրջելը ճշգրիտ ինչպես է հրահրում քարերի դուրս գալը:  Պարզվել է, որ կարեւոր է ոչ միայն շրջել բլուրներով, այլեւ ճիշտ տեղն ընտրել: Երբ հետազոտողները  եղել են ամենավերջին վագոնում, քարի դուրս գալու հնարավորությունը 64 տոկոս է կազմել, իսկ եթե առաջինում` ընդամենը 17 տոկոս:

Գիտնականները նստել են այգու այլ ատրակցիոններ եւս, սակայն միայն  Big Thunder Mountain Railroad-ն է քարերի դուրս գալու պատճառ դարձել: Թե դա ինչի հետ է կապված, դեռ պետք է պարզվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել