Զվարճանքների Disney World այգում ամերիկյան բլուրներ նստելը կարող է երիկամներից քարերի առանձնացման գործընթացը պակաս ցավոտ դարձնել: Այդ մասին հայտնում է Michigan State University-ից հետազոտական խումբը Դեւիդ Ուորտինգերի գլխավորությամբ:
Լեռնային Big Thunder Mountain Railroad երկաթուղին Դիսնեյլենդի ամենահայտնի ատրակցիոններից է: Այցելուներին առաջարկվում է շրջել «կիսաավերակ» երկաթգծով` նեղ վագոններում եւ մեծ արագությամբ, բազմաթիվ կտրուկ շրջադարձերով: Գիտնականները պարզել են, որ այդ ատրակցիոնվ ուղեւորությունը խթանում է երիկամներից քարերի դուրսբերումը եւ գործընթացը պակաս ցավոտ է դարձնում: Բժիշկ Ուորտինգերի հիվանդներից մեկի մոտ այդ ատրակցիոնով մի քանի ուղեւորության արդյունքում երեք քար է դուրս եկել:
Իրենց ենթադրությունն ապացուցելու համար գիտնականները Դիսնեյլենդում փորձարկում են կատարել արհեստական երիկամով եւ տարբեր չափերի քարերով: Քարերի չափը, որոնք մեզի փոքր քանակության հետ տեղադրվել են երիկամում, եղել է 4,5 մմ3, 13,5 մմ3 եւ 64,6 մմ3: Նրանք ամերիկյան բլուրներով շրջել են 20 անգամ` ամեն անգամ երիկամի տարբեր մասերում տեղադրելով քարերից մեկը:
Այդպիսով նրանք ցույց են տվել, թե ատրակցիոնով շրջելը ճշգրիտ ինչպես է հրահրում քարերի դուրս գալը: Պարզվել է, որ կարեւոր է ոչ միայն շրջել բլուրներով, այլեւ ճիշտ տեղն ընտրել: Երբ հետազոտողները եղել են ամենավերջին վագոնում, քարի դուրս գալու հնարավորությունը 64 տոկոս է կազմել, իսկ եթե առաջինում` ընդամենը 17 տոկոս:
Գիտնականները նստել են այգու այլ ատրակցիոններ եւս, սակայն միայն Big Thunder Mountain Railroad-ն է քարերի դուրս գալու պատճառ դարձել: Թե դա ինչի հետ է կապված, դեռ պետք է պարզվի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր