• Latest news

Ճապոնիան ուզում է զբաղվել ռուսական բժշկության բարելավմամբ

1 հոկտեմբերի, 2016  15:59

Ճապոնիան պատրաստ է աջակցել Ռուսաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավմանը՝ ռուսաստանյան հիվանդանոցներում ճապոնական բժիշկներին աշխատանքի դասավորելու ու հիվանդներին ճապոնական սննդակարգ նշանակելու միջոցով։

Ճապոնական լրատվամիջոցների տվյալներով, ճապոնական Յամագութի նահանգում ՌԴ- Ճապոնիա դեկտեմբերյան գագաթնաժողովի նախօրեին Տոկիոն պատրաստ է առաջարկել երկու երկրների տնտեսական համագործակցության բազմակողմանի զարգացման ծրագիր։

«Ճապոնիան ռուսական կողմին կխնդրի, որ ճապոնացի բժիշկները կարողանան բժշկական պրակտիկայով զբաղվել Ռուսաստանի հիվանդանոցներում ու հիվանդանոցային սննդակարգում ճապոնական սնունդ ներառել»,- հայտնում է Նիքքեյը։

Ավելի վաղ հայտնել էին, որ ճապոնական ընկերությունների JGC խումբը արդեն Ռուսաստանին խնդրել է դիտարկել երկու երկրների բժշկական ստնդարտների համաձայնեցումը՝ Հեռավոր Արեւելքում մի շարք նախագծերի իրականացման՝ այդ թվում բուժկենտրոնի շինարարության համար։ JGC-ն հույսն ունի, որ ճապոնացի բժիշկները կկարողանան աշխատել այդ կենտրոնում, բայց Ռուսաստանի ու Ճապոնիայի բժշկական ստանդարտները տարբեր են ու այդ հարցը պետք է կարգավորել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել