• Latest news

Մերկ քայլեք ու սուրճ խմեք. երկարակեցության գաղտնիքներ բրիտանացի բժշկից

19 մարտի, 2014  20:45

Եթե Դուք ուզում եք երկար ու առողջ ապրել, մի կողմ նետեք բարձր կրունկները, թարմ մրգերի փոխարեն սառեցված օգտագործեք ու հանեք ամբողջ հագուստը, խորհուրդ է տալիս բժիշկ Դեյվիդ Ագուսը: Ըստ ուռուցքաբանության լավագույն մասնագետներից մեկի նոր գրիքի՝ այդ փոքր փոփոխությունները կարող են զգալիորեն մեծացնել կյանքի տեւողությունը, հայտնում է Daily Mail-ը:

Հանեք Ձեր ամբողջ հագուստն ու մերկ շրջեք


Հանեք Ձեր ամբողջ հագուստն ու ուշադիր զննեք հայելում ձեր արտացոլանքը՝ դիմացից եւ հետեւից: Այդպես Դուք կտեսնեք մաշկի վրայի տարօրինակ գոյացություններն ու հետքերը, որոնք նախկինում չեն եղել՝ մինչեւ այդ գոյացությունների ու հետքերի ուռուցքի վերածվելը:

Եվ ժամանակ առ ժամանակ մի լավ՝ դյույմ առ դյում զննեք Ձեզ, այդ թվում՝ նաեւ մազերի մեջ, եղունգների տակ ու բերանի մեջ:

Հրաժարվեք բարձր կրունկներից

Անհարմար կոշիկը կարող է ոտքերի բորոբոքում առաջացնել, որը կազդի ամբողջ մարմնի վրա՝ առաջացնելով հիվանդություններ, այդ թվում՝ նաեւ ծանր, ինչպիսիք են՝ սրտի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը, դիաբետն ու վաղաժամ ծերացումը:

Առույգացեք մեկ գավաթ սուրճով


Վաղուց ապացուցված է, որ չափավոր քանակությամբ սուրճը կամ թեյը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա:

Միշտ միեւնույն ժամին կերեք

Եթե Դուք չեք սնվում, երբ Ձեր օրգանիզմը սպասում է, ապա այն կբողոքի ու Ձեր նիհարելու կամ քաշը պահպանելու բոլոր փորձերը կարհամարի:

Պատվաստվեք գրիպի դեմ


Ուժեղ բորբոքումները, որոնք լինում են գրիպի ժամանակ, մեծացնում են ճարպակալման, սրտի հիվանդության, կաթվածի ու քաղցկեղի ռիսկը: Ասում են, որ պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ ունի, որ այն չի օգնում, գրիպ է հարուցում եւ նույնիսկ թունավորում է օրգանիզմը: Այս ամենն անհեթեթություն է:

Երկար մի նստեք

Սերտ կապ կա երկար ժամանակ նստելու եւ ճարպակալման, դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու վաղաժամ մահվան միջեւ: 50-ական թվականներին Լոնդոնի բժիշկները հետազոտություն են կատարել՝ համեմատելով երկհարկանի ավտոբուսի վարորդների եւ հսկիչների առողջական վիճակները: Պարզվել է, հսկիչները, ովքեր ամբողջ օրը վերուվար են արել աստիճաններով, ավելի քիչ են տառապել սրտի հետ կապված խնդիրներով, քան ավտոբուսի վարորդները:

Մի կռացեք

Բացի պարանոցի եւ մեջքի հետ կապված խնդիրներից՝ սխալ կեցվածքը կարող է գլխացավեր, արթրիտ, արյան վատ շրջանառություն, մկանային ցավեր, հեւոց, ստամոքսի խանգարում, փորկապություն, հոդերի թմրություն եւ ընդհանուր վատ ինքնազգացողություն առաջացնել:

Ասպիրին խմեք

Շատ գիտական հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ ասպիրինը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Բայց նախ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ, քանի որ կարող են ստամոքսի հետ կապված կողմնակի ազդեցություններ լինել:

Սառեցված մրգեր ու բանջարեղեն կերեք

Մինչեւ մրգերն ու բանջարեղենը հասնում են մեզ, սովորաբար կորցնում են իրենց սննդային արժեքը:

Այլ բան է, եթե հնարավորություն կա դրանք անմիջապես թփից կամ ծառից պոկելու, հակառակ դեպքում՝ ավելի լավ է՝ սառեցված մրգեր ու բանջարեղեն ուտել:

Վիտամիններ մի խմեք

Այս թեմայով շատ գիտական հետազոտություններ են կատարվել, եւ դրանք բոլորը ցույց են տվել, որ վիտամինային հավելումները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի ռիսկը, իսկ դրանց օգտակարությունը գրեթե նվազագույն է:

Մեր օրգանիզմն ազատ հիմքեր է ստեղծում «վատ», այդ թվում՝ քաղցկեղային  բջիջներին գրոհելու համար:

Այդ հիմքերը վիտամիններով, հատկապես նրանցով, որոնք, իբր, հակաօքսիդանտներ են պարունակում, արգելափակելու դեպքում Դուք կսահմանափակեք Ձեր օրգանիզմի ինքնավերահսկման բնական ունակությունը:

Երեխաներ ունեցեք


Եթե Դուք երեխաներ ունեք, ավելի շատ կապրեք, քան Ձեր երեխա չունեցող հասակակիցները, որովհետեւ երեխա դաստիարակելով՝  մենք ստիպված ենք ակտիվ ու գործունյա մնալ:

Մեկ գավաթ գինի խմեք

Ալկոհոլի, հատկապես՝ կարմիր գինու չափավոր օգտագործումը կրճատում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Միայն թե պետք է չափը պահել՝ կնոջ դեպքում՝ 1 գավաթ, տղամարդու դեպքում՝ 2:

Ժպտացեք

Ժպիտը բարձրացնում է տրամադրությունը: Այն նպաստում է ցավազրկող եւ ուրախացնող էնդորֆինների ու սերոտոնինի արտադրվելուն, որոնք կանխում են սթրեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է