Գիտնականները պարզել են, որ կանայք, ովքեր ավելի շատ են ուտում խաչածաղկավոր բանջարեղեն, ավելի քիչ են հակված բորբոքային հիվանդություններով տառապելուն:
Խաչածաղկավոր բանջարեղենի ընտանիքին են պատկանում սովորական եւ չինական կաղամբը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, գանգուրակաղամբը եւ ծաղկակաղամբը:
Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել սրտային հիվանդությունների և քաղցկեղի հավանականությունը նվազեցնելու համար, հաղորդում է Newsmax Health-ը:
Բժիշկ Հոնգ Յանգը՝ Վանդերբիլթի (Թենեսի նահանգ) համալսարանի բժշկական կենտրոնի գիտաշխատողը, ով նաեւ ուսումնասիրության առաջատար հեղինակն է, ասում է. -«Քանի որ քրոնիկ բորբոքումը հիմնականում սրտանոթային եւ քրոնիկ ախտահարումով հիվանդների մոտ է արտահայտվում, փորձել ենք բացահայտել թե արդյո՞ք խաչածաղկավոր բանջարեղենի օգտագործումը ինչ-որ կերպ կարող է ազդել բորբոքման վրա»:
Կենդանիների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել, որ մեծ քանակությամբ խաչածաղկավոր բանջարեղենի սպառումը զգալիորեն նվազեցնում է բորբոքման գործընթացը, գրում է Յանգի հետազոտական խումբը Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում:
Տեսությունը մարդկանց վրա փորձարկելու համար Յանգը և իր գործընկերները ուսումնասիրել են բորբոքման նախանշանները միջին տարիքի 1005 չինուհիների մոտ, որոնք կիսվել են իրենց սննդակարգով Շանհայի կանայք ծրագրերի շրջանակներում:
Մասնակիցները, որոնց միջին տարիքը 58-ն է եղել, ընդհանուր առմամբ բողոքներ չեն ունեցել: Յանգը ընկերների հետ միասին նրանց բաժանել է 5 խմբի, ըստ օրական խաչածաղկավոր բանջարեղենի օգտագործման քանակի, այնուհետեւ չափել այն մոլեկուլների ազդանշանների մակարդակը, որոնք արյան բորբոքման պատճառ են հանդիսանում:
Բորբոքում առաջացնող երեք մոլեկուլների ( ( TNF -a ), ( IL- 1 b) եւ (IL -6) ) մակարդակը ավելի ցածր է եղել այն կանանց մոտ, ովքեր խաչածաղկավոր բանջարեղեն շատ են օգտագործել, եթե համեմատենք մյուսների հետ:
Բժիշկ Նիլ Բարնարդը, բժշկական կոմիտեի տնօրեն և Ջորջ Վաշինգթոնի համալսարանի պրոֆեսորը, հաստատում է, որ խաչածաղկավոր բանջարեղենը, բացի բորբոքումը նվազեցնելուց, ունի նաեւ մի շարք այլ օգտակար հատկություններ:
«Դրանք կալցիումի եւ սպիտակուցի լավ աղբյուր են», - ասում է նա:
Նա անգամ առաջարկում է բանջարեղենի մեկ չափաբաժնի փոխարեն ուտել երկուսը: «Փորձե՛ք այն համատեղել խաչածաղկավոր բանջարեղենի հետ, օրինակ, բրյուսելյան կաղամբը եւ գազարը իրար հետ, կամ բրոկկոլին՝ քաղցր կարտոֆիլի հետ»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր