• Latest news

Կինը նիհարել է 108 կիլոգրամով՝ մայր դառնալու համար (ֆոտո)

1 ապրիլի, 2014  21:35

Կինը ստիպված էր նիհարել 108 կգ-ով, որպեսզի կարողանա կրել եւ լույս աշխարհ բերել երեխային: Առաջ նա կշռում էր 190 կգ, իսկ այժմ նրա քաշն ընդամենը 82 կգ է:

Միշել Թերները՝ Արեւմտյան Սուսսեքսից, Անգլիա, միշտ ցանկացել է երեխաներ ունենալ: Բայց 190 կգ քաշ ունենալով (որը նա ձեռք էր բերել երեք անհաջող ամուսնություններից հետո՝ էմոցիաները ուտելիքով զսպելով) առողջ երեխա ունենալու հավանականությունը մոտ էր զրոյի. 35 տարեկանում նա արդեն հինգ վիժում էր ունեցել, մեկ արտարգանդային հղիություն եւ մեկ մեռելածին երեխա:

Բացի այդ ավելորդ քաշն արդեն սպառնում էր նրա կյանքին, եւ բժիշկները ստիպված էին առաջարկել ստամոքսի արհեստական սեղմման վիրահատություն, որից հետո նա կկարողանար նիհարել: Վիրահատությունն իրականում օգնեց. 108 կգ կորցնելով, Միշելը կարողացավ հղիանալ եւ անցած տարվա հունվարին վերջապես առողջ աղջիկ լույս աշխարհ բերել:

Վերջերս Միշելի դուստրը, որին նա անվանել էր Միկայլա, դարձավ մեկ տարեկան: Փոքրացված ստամոքսի պատճառով Միշելը հիմա իր աղջկանից քիչ է ուտում, սակայն պնդում է, որ իր երջանկությանը չափ չկա:

«Երբ ես փոքր էի, ես չէի ուզում արքայադուստր կամ փոփ-աստղ լինել, ես միայն ուզում էի մայր դառնալ», - ասել է Միշելը Daily Mail-ին տված հարցազրույցում: - «Ես երեխա ունենալու հույսն այնքան անգամ էի կորցրել, որ արդեն չէի ուզում հավատալ, որ ամեն ինչ կարող է բարեհաջող ավարտվել: Այժմ ես նայում եմ նրան քնած ժամանակ եւ մտածում. «Դու իրո՞ք այստեղ ես»: Ես այնքան երջանիկ եմ: Նա արժե բոլոր արցունքները, որ ես թափել եմ: Ես նորից այդ ամենի միջով կանցնեի, որպեսզի ունենայի Միկայլային»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է