• Latest news

Նյու Յորքում տրանսճարպերի արգելքը փրկել է մեծ թվով մարդկանց կյանքը. հետազոտություն

14 ապրիլի, 2017  16:58

Նյու Յորքի նահանգում տրանսճարպերի օգտագործման սահմանափակումը 3 տարում հանգեցրել է սրտի եւ գլխուղեղի կաթվածի թվի ավելի քան 6 տոկոսով կրճատման: 2018 թվականից ԱՄՆ-ում տրանսճարպերի օգտագործման ազգային արգելք կմտցվի, եւ Yale University-ի գիտնականները համոզված են, որ այս արգելքը կօգնի ապագայում կանխել սրտի եւ գլխուղեղի կաթվածի հարյուր հազարավոր դեպքեր:

Մեծ քանակով տրանսճարպեր են պարունակվում թխվածքներում, կրեկերներում, արագ սննդի շատ տարատեսակներում եւ այլ մթերքներում, որոնց մեջ կարագի կամ հեղուկ բուսայուղերի փոխարեն օգտագործվում են բուսական ծագման պինդ ճարպեր, որոնք ստացվում են քիմիական մշակմամբ: Բազմաթիվ հետազոտություններով պարզվել է, որ այս ճարպերը զարկերակները խցանում են եւ շատ վտանգավոր են սիրտ-անոթային համակարգի առողջության համար:

Հետազոտողները Journal of the American Medical Association's JAMA Cardiology-ի ամսագրում հրապարակված հոդվածում նշել են, որ Նյու Յորքի նահանգը առաջիններից մեկն է, որտեղ դեռեւս 2007 թվականին ռեստորանային սննդատեսակներում տրանսճարպերի օգտագործման արգելք է մտցվել: Պարզելու համար, թե սա ինչ հետեւանքների է հանգեցրել, Yale University School of Medicine-ից բժիշկ Էրիկ Բրանդտը եւ նրա գործընկերները հետազոտություն են կատարել, որում Նյու Յորքում բնակվող մարդկանց առողջական տվյալները համեմատել են այն շրջանների բնակիչների տվյալների հետ, որտեղ կարելի է տրանսճարպերն ազատ օգտագործել: Պարզվել է, որ սահմանափակումներն իսկապես դրական են ներգործել Նյու Յորքի նահանգի բնակիչների առողջական վիճակի վրա:

Տրանսճարպերի օգտագործման սահմանափակումներն ընդհանուր առմամբ հանգեցրել են սրտի կաթվածի 43 դեպքով նվազման 100 հազար մարդու հաշվարկով: Իսկ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացածությունը նվազել է 6 տոկոսով, որը բավական լավ ցուցանիշ է: Գիտնականների կարծիքով՝ տրանսճարպերի ավելի մեծածավալ արգելքներն ավելի տպավորիչ արդյունքներ կունենան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է