• Latest news

Տամիֆլյու. գրիպի դեմ կասկածելի դեղամիջոցի վրա միլիոնավոր դոլարնե՞ր են ծախսվել

11 ապրիլի, 2014  22:31

Ռոշե ընկերության՝ գրիպի դեմ Տամիֆլյու միջոցի մասին տվյալներ ստանալու համար տասնյակ տարիներ աշխատած հետազոտողները հայտնել են, որ կառավարությունները զուր են միլիոնավոր դոլարներ ծախսել մի դեղամիջոցի վրա, որի արդյունավետությունը կասկածներ է հարուցում:

Cochrane Rewiew հայտնի հետազոտական ցանցի գիտնականները Տամիֆլյուի եւ GlaxoSmithKline ընկերության Ռելենզա միջոցի մասին փորձնական տվյալների ամփոփման մեջ հայտնում են, որ չնայած այն բանին, որ դեղամիջոցները կրճատում են գրիպի ախտանիշները կես օրով, ոչ մի ապացույց չկա, որ նրանք կրճատում են հիվանդությամբ հոսպիտալացման կամ նրա բարդությունների թիվը, հաղորդում է Fox News-ը:

Միեւնույն ժամանակ Ռոշե ընկերությունը՝ որը Cochrane Rewiew-ի թիմին Տամիֆլյուի տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու անսահմանափակ հնարավորություն չտրամադրելու պատճառով հայտնվել էր նշանառության ներքո, հերքել է եզրակացությունները՝ հայտարարելով, որ «սկզբունքայնորեն համաձայն չէ հետազոտության ընդհանուր եզրակացություններին»:

2009թ.-ին Տամիֆլյուի վաճառքները հասան գրեթե 3մլրդ դոլարի՝ հիմանականում H1N1 գրիպի համաճարակի ժամանակ նրա օգտագործման պատճառով, սակայն այժմ դրանք քչացել են:

Միջոցը այն դեղորայքային խմբից է, որոնք հայտնի են որպես նեյրամինիդազայի ինհիբիտորներ,  հաստատված է ողջ աշխարհի կառավարական օրգանների կողմից եւ պահեստավորվում է գրիպի պոտենցիալ գլոբալ բռնկման դեմ նախապատրաստման շրջանակներում: Դեղամիջոցը նաեւ ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Հիմնական դեղամիջոցներ»  ցուցակում:

ԱՄՆ-ը 1.3 միլիարդ դոլար է ծախսել՝ գնելով հակավիրուսային միջոցների ռազմավարական պաշարներ, այդ թվում նաեւ Տամիֆլյու, իսկ Մեծ Բրիտանիան՝ 424 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ պահեստավորելով Տամիֆլյուի 40 միլիոն դեղաչափ:

Լոնդոնի կայսերական քոլեջի փորձագետ Վենդի Բարքլայը, որը ոչ մի կապ չունի ոչ Cochrane Rewiew-ի եւ ոչ էլ դեղագործական ընկերությունների հետ, ասել է, որ դեղամիջոցի առավելություններն անկասկած են՝ հատկապես գլոբալ համաճարակի դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել