• Latest news

Ինչու՞ են կանայք ավելի հազվադեպ տառապում սիրտ-անոթային հիվանդություններով

14 ապրիլի, 2014  19:35

Տվյալներ կան, որ տղամարդիկ ավելի են հակված սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, քան կանայք։ Այն մասին, թե ինչու են կանայք ավելի հազվադեպ տառապում նման հիվանդություններով, ապրիլի 14-ին լրագրողներին պատմեց սրտաբան Միքայել Ադամյանը։

Ըստ սրտաբանի՝ բնությունը հոգ է տարել այն մասին, որ կանայք կարողանան շարունակել սերունդը, եւ պարգեւել է նրանց առանձնահատուկ էնդոկրին համակարգ։ Այսինքն, կանացի հորմոնները պաշտպանում են կանաց մի շարք լուրջ հիվանդություններից, որոնց թվում են սիրտ-անոթային հիվանդությունները։ Սակայն ցավոք այս պաշտպանությունը գործում է միայն վերարտադրողական տարիքի կանանց մոտ։

Միքայել Ադամյանը նշեց նաեւ, որ թեեւ սրտամկանի ինֆարկտները ավելի տարածված են տղամարդկանց շրջանում, հիպերտոնիային, այսինքն, բարձր զարկերակային ճնշմանը, ավելի են հակված հենց կանայք։

Սրտաբանը ավելացրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առումով ռիսկային խմբում են տղամարդիկ՝ 40 տարեկանից հետո, եւ կանայք՝ 50 տարեկանից հետո։ Սակայն վերջերս շատացել են նաեւ նմանատիպ խնդիրները շատ ավելի երիտասարդ մարդկանց մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել