• Latest news

Վերջերս ծնված երեխան չի կարողանում բացել բերանը

22 ապրիլի, 2014  14:54

Ինն ամիս առաջ Կանադայում ծնվել է երեխա՝ նորմալ բոլոր տեսակետներից, բացի մեկից՝ Ուայեթ Սքոթը (Wyatt Scott) խանգարում ունի, որի պատճառով չի կարողանում բացել բերանը:

Այդպիսի վիճակը, երբ ծնոտները սեղմված են լինում եւ դրանք գործնականում հնարավոր չէ թուլացնել, կոչվում է բնածին տրիզմ: Այսպիսի դեպքերն այնքան հազվադեպ են, որ Օտտավայում ուղղակի չգիտեն, թե ինչպես օգնել երեխային:

«Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե Ուայեթին լավ կլինի երկու, հինգ թե տաս տարи հետո, կամ որ նա ստիպված կլինի սրվակից ուտել ողջ կյանքը»,- ասում է նրա մայր Էմի Միվիլլը (Amy Miville):

Ծնողներն արդեն ապրել են մի սարսափելի դրվագ, երբ երեխան սրտխառնոց է ունեցել եւ չի կարողացել բացել բերանը, որպեսզի փսխման զանգվածները դուրս գան: Երեխան արագ հիվանդանոց է տեղափոխվել, նա կորցրել է գիտակցությունը սակայն բարեբախտաբար գլխուղեղը չի տուժել:

Այս իրավիճակը նաեւ ուղեկցվում է այլ խնդիրներով, ինչպիսիք են՝ թարթել, դեմքի մկաններն օգտագործել եւ կուլ տալ չկարողանալը:

Բժիշկները մտածում էին որ նրա մոտ կարող է մկանների հետ կապված խնդիրներ են, սակայն ԿՏ-ն եւ ՄՌՏ-ն այդպիսի խնդիրներ չհայտնաբերեցին: Անէսթեզիոլոգներները նաեւ չեն ցանկանում նրան մկանների անհրաժեշտ բիոպսիայի ենթարկել, քանի որ Ուայեթի փակ բերանը փակում է նրա շնչառական ուղիները, հաղորդում է Fox News-ը՝ կանադական ԶԼՄ-ներին հղումով:

Նրա ծնողները վեբ-կայք են ստեղծել, որպեսզի հնարավորություն ունենան խորհրդատվություն ստանալ ամբողջ աշխարհից: Կայքը կոչվում է «Ի՞նչ է պատահել Ուայեթի հետ», այնտեղ կան երեխայի անցած տարբեր բժշկական միջամտությունների նկարագրություններ: Կայքը գործարկելու պահից հետո զույգը արդեն էլեկտրոնային փոստով հարյուրավոր նամակներ է ստացել բժիշկներից, բուժքույրերից եւ հասարակ մարդկանցից: Եվ նույնիսկ այս ամենից հետո խնդրի որեւէ որոշակի լուծում գտնել չի հաջողվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է