• Latest news

Ի՞նչ հիվանդությունների մասին են վկայում Ձեր աչքերը

20 մայիսի, 2014  13:50

Մեր մարմնի յուրաքանչյուր մաս ունի իր ֆունկցիաները, բայց ընդհանուր առմամբ նրանք ունակ են նախանշել, թե ինչ է կատավում մեր օրգանիզմում։ Բժիշկները հաճախ նայում են հիվանդի աչքերին, եթե ցանկանում են բացահայտել այնպիսի քրոնիկական հիվանդություններ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կամ անգամ քաղցկեղը, հայտնել է Medical Daily-ին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ մեր աչքերի մասին։

Էկզոֆտալմ

Ակնակապիճից դուրս ցցված աչքերը կամ ակնագնդի տեղահանությունը կոչվում է էկզոֆտալմ։ Այն ախտորոշվում է Գրեյվ-Բազեդի հիվանդության ժամանակ, որը կապված է վահանագեղձի գերակտիվության հետ։ Գրեյվ-Բազեդի հիվանդությունով տառապող մարդիկ հաճախ ունեն արագ եւ անկանոն զարկերակ, քաշի կորուստ եւ նյարդային լարվածություն։

Կատարակտ եւ աչքերի շաղաղվածություն

Կատարակտը աչքի ոսպնյակի շաղաղվածությունն է, որը ազդում է տեսողության վրա։ Այն կարող է առաջանալ մեկ կամ երկու աչքերում միաժամանակ եւ հիմնականում ի հայտ է գալիս մեծահասակների մոտ։ Կատարակտը սպիտակուցային գնդեր են, որոնք արգելափակում են աչքի ոսպնյակի հատվածը՝ զգալիորեն նվազեցնելով տեսողությունը այնպես, որ հիվանդը ի վիճակի չէ տեսնել որոշ պատկերներ եվ դետալներ։

Արյունակալած աչքեր

Հավանաբար մեզնից բոլորի հետ էլ պատահել է, որ շատ ալկոհոլ օգտագործելուց հետո հաջորդ առավոտյան, հայելու մեջ նայելով, տեսել ենք քնի պակասի հետեանքով արյունակալած աչքեր։ Այս դեպքերում ավելի հարմար է կրել արեւապաշտպան ակնոց մինչ ամեն բան կանցնի։ Այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ  աչքի սպիտակ մակերեսի՝ սկլերայի անոթները այտուցվում են խումհարի, արեւի ազդեցության, չոր օդի, փոշու, ալերգիաների կամ աչքի մեջ օտար մարմնի առկայության պատճառով։ Այն նաեւ կարող է վկայել հոգնածության, սթրեսի եւ քնի պակասի մասին։

Չնայած արյունակալած աչքերը, որպես կանոն վտանգավոր չեն, դրանք կարող են որոշ հիվանդությունների նախանշան լինել։ Այսպիսի դեպքերում «արյունոտ» հայացքը ուղեկցվում է այլ ախտանշաններով, ինչպիսիք են՝ քոր, ցավ ու արցունքակալում։ Արյունակալած աչքեր լինում են հատկապես հետեւյալ հիվանդությունների դեպքում. բլեֆարիտ՝ առաջային կոպեզրի բորբոքում, ինչպես նաեւ եղջերաթաղանթի խոց կամ ուվեիտ՝ աչքի անոթաթաղանթի, ծիածանաթաղանթի եւ թարթչային մարմնի բորբոքում։

Տարբեր չափերի բիբեր

Եթե Դուք նկատել եք, որ Ձեզ մոտ բիբերը տարբեր չափեր ունեն, ապա խուճապի մի մատնվեք, այն բավականին տարածված երեւույթ է մարդկանց մոտ։ Մարդկանց 20%-ը ունի անիզոկորիա՝ աջ եւ ձախ բիբերի տարբեր չափեր։ Բայց այն կարող է նաեւ լինել մեկ այլ՝ ավելի լուրջ հիվանդության նախանշան. օրինակ, Գորների համախտանիշ՝ կոպերի իջեցման եւ անիզոկորիայի համակցություն։ Գորների համախտանիշը կարող է նաեւ վկայել պարանոցի կամ կրծքագեղձի քացկեղ, այդ պատճառով անհապաղ պետք է դիմել մասնագետի։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Մեր աչքերի հիանալի հատկություններից մեկն այն է, որ նրանք կարող են հուշել բժիշկներին, որ տվյալ մարդը վարակված է ՄԻԱՎ-ով կամ այլ քրոնիկ հիվանդություններով, ինչպիսին է քաղցկեղը։ Եթե հարկ եղած ձեւով չբուժել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այն կարող է առաջացնել աչքերի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են ռետինիտը՝ ցանցաթաղանթի բորբոքումը, որը կհանգեցնի կուրության։ Այս հիվանդության վաղ ախտանիշներն են աչքերի շաղաղվածություն, տեսադաշտում սեւ կետերի առաջացում եւ աչքերում պայծառ լույսի արտացոլում։

Դիաբետ

Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները կարող են նաեւ խնդիրներ ունենալ աչքերի տեսողության հետ։ Դիաբետով տառապող հիվանդների 40%-ի մոտ կարող է զարգանալ գլաուկոմա՝ աչքի բարձր ճնշում, ինչը հանգեցնում է կուրության եւ նյարդային վնասվածքների։ Դիաբետը նաեւ առաջացնում է ցանցաթաղանթի խնդիրներ կամ ռետինոպաթիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է