• Latest news

Ինչո՞ւ է անհրաժեշտ հնարավորինս դանդաղ ուտել

13 մարտի, 2019  20:34

Մարդիկ, որոնք վարժվել են արագ ուտել, սովորաբար ավելի շատ են ուտում եւ ավելի մեծ քաշ ունենում, քան դանդաղ ուտել նախընտրողները: Ուստի առողջ քաշ պահպանելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս դանդաղ ուտել եւ ուտելիս ոչ մի բանով չշեղվել:

Medical Express-ը հայտնում է, որ դանդաղ ուտող մարդիկ ավելի արագ են ունենում հագենալու զգացում եւ ընդհանուր առմամբ ավելի քիչ են ուտում: Այս երեւույթը մասամբ բացատրվում է հետեւյալ կերպ. որպեսզի ուղեղը մարսողական համակարգից ազդանշան ստանա, ժամանակ է հարկավոր՝ մոտ 20-30 րոպե: Եթե մարդն ամեն ինչ ուտում է 5 րոպեում, ուղեղը պարզապես չի կարողանում գիտակցել, որ օրգանիզմն արդեն կշտացել է, եւ մարդն էլի է ուտել ցանկանում:

Գիտնականները խորհուրդ են տալիս կերակուրի հաջորդ չափաբաժինը բերանը տանելուց առաջ հաշվել մինչեւ 10: Նույնիսկ մշակվել է «խելացի պատառաքաղ», որը գնահատում է մարդու ուտելու արագությունը՝ սկսելով թրթռալ եւ լույսը թարթել, եթե մարդը չափից ավելի արագ է ուտում:

Չգիրանալու եւ նույնիսկ նիհարելու համար խորհուրդ է տրվում նաեւ հրաժարվել մեծ ափսեներից: Դրանց պատճառով ուղեղն անհամարժեք է գնահատում կերակրաչափը եւ մեծանում է գերհագեցման վտանգը: Փոքր ափսեի մեջ եղած կերակուրը ավելի մեծ հագեցածություն կապահովի, քանի որ ուղեղը կմտածի, որ ավելի շատ կալորիա է գործածվում:

Դրանից բացի, մարդն ուտելիս պետք է կենտրոնանա բուն գործընթացի վրա, այլ ոչ թե հեռուստացույցի կամ ընթերցանության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել