• Latest news

Գիտնականները պարզել են, թե որ գործոնն է մեծացնում երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը

14 մարտի, 2019  09:34

Շվեդ գիտնականներին հաջողվել է պարզել, թե որ գործոնն է մեծացնում երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 1973-2014 թվականների ժամանակահատվածում Շվեդիայում գրեթե 1,8 մլն երեխաների ծնունդի, ինչպես նաեւ ինֆեկցիայով հղի կանաց հոսպիտալացման եւ նրանց երեխաների հոգեկան առողջության մասին տվյալները:

Պարզվել է, որ եթե հղի կինը բախվել է ինֆեկցիոն հիվցանդությունների (գրիպ, մենինգիտ, թոքաբորբ եւ այլն), ապա նրա երեխայի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը կազմել է 79 տոկոս, իսկ դեպրեսիայի՝ 24 տոկոս: Հաշվի առնելով այն, որ հետազոտությունը դիտորդական բնույթի է եղել, գիտնականները չեն կարող ստույգ նշել, թե ինֆեկցիան կոնկրետ ինչպես է ազդում երեխայի զարգացող ուղեղի վրա:

Գյոթեբորգի համալսարանից Վերենա Սենգփիլը նշում է, որ գոյություն ունի ինֆեկցիաներից հղի կնոջ հուսալի պաշտպանության անհրաժեշտություն: Դա, օրինակ, կարող է լինել գրիպի դեմ պատվաստումը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել