• Latest news

Աղջիկը հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում մարզադահլիճում մարզումներից հետո

9 մայիսի, 2019  18:14

Չելյաբինսկցի Օլգա Վառլոն ֆիթնեսի մարզչի հետ մարզումներից հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում պարանոցի ողերի տեղաշարժմամբ։

Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, կինը սկսել է ակտիվորեն զբաղվել ֆիթնեսով, որպեսզի վերադարձնի նախկին կեցվածքը ծննդաբերությունից հետո եւ ձգի որովայնը։ Սկզբում նա այցելում էր խմբային պարապմունքների, բայց հետո որոշեց մարմինը հասցնել կատարյալի եւ սկսեց զբաղվել անհատական մարզչի հետ։ Օլգան ընտրեց Դմիտրի անունով մարզչին, որը բոդիբիլդինգի տարբեր մրցույթների հաղթող էր, եւ որի մասին կարդացել էր դրական շատ արձագանքներ ցանցում։

Օլգան եւ Դմիտրին 6 համատեղ մարզում անցկացրին։ Օլգային թվում էր, թե մարզիչը նրան շատ է ծանրաբեռնում. առաջին իսկ մարզման ժամանակ մարզիչը նրան դրդում էր բարձրացնել 20 կիլոգրամ քաշ՝ անտեսելով նրա չափերն ու հնարավորությունները։ Նա չթուլացրեց մարզումներն անգամ այն ժամանակ, երբ Օլգան ասաց, որ հաճախ գոտկատեղում ցավ է զգում։ Վերջին պարապմունքի ժամանակ աղջիկը  տարօրինակ գլխապտույտ զգաց։ Մարզիչը պրոտեինային բոքոն տվեց, որ ուտի եւ խնդրեց վերադառնալ վարժություններին։

Բայց 14 կիլոգրամանոց ծանրոցով մի քանի կքանիստից հետո կինն արդեն ստիպված էր բժիշկ կանչել. նա խիստ վատացավ, դեմքը քարացավ, եւ կաթվածի կասկած առաջացավ։ Զննումը ցույց տվեց, որ պացիենտի մոտ տեղի է ունեցել ողերի տեղաշարժ պարանոցից մինչեւ գոտկատեղ, ինչը, բժիշկների կարծիքով, շատ մեծ բեռնվածության հետեւանք էր։

Օլգան վերականգնման վրա 30 000 ռուբլի է ծախսել, որոնք փորձել է գանձել ֆիթնես մարզչից՝ նրան ցույց տալով կտրոնները։ Բայց վերջինը հրաժարվել է փոխհատուցել այդ ծախսերը եւ այլեւս կապի մեջ չի մտել Օլգայի հետ։ Ֆիթնես ակումբի ղեկավարությունը նույնպես հրաժարվում է ընդունել հաստատության պատասխանատվությունը կատարվածի համար։ Իրավաբանները, սակայն, պնդում են, որ Վառլոն իրավունք ունի փոխհատուցում ստանալու, եթե պարզվի, որ նա տուժել է չափից ավելի բեռնվածության պատճառով, բայց դրա համար նա պետք է դիմի դատարան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել