• Latest news

84-ամյա տղամարդը երիկամի ամենածեր դոնորն է ԱՄՆ-ում

31 մայիսի, 2019  11:58

84-ամյա Ֆրենկ Դյուհերսթը Տեխասից դարձավ երիկամի ամենածեր դոնորն ԱՄՆ-ում. նա իր երիկամը տվեց 72-ամյա հարեւանուհուն, որը տառապում էր գայլախտից։

Լինդա Նեյլը Օսթինից ավելի քան 30 տարի առաջ իմացել էր այն մասին, որ գայլախտ ունի։ Նա դեղեր էր ընդունում, որոնք նշանակում էին բժիշկները, բայց ժամանակի ընթացքում նրա առողջական վիճակը վատացավ, եւ վերջերս նրան արդեն երիկամի շտապ փոխպատվաստում էր պետք, առանց որի նա կմահանար։ Այդ ժամանակ կինը արշավ սկսեց սոցցանցերում՝ հույս ունենալով բարեխիղճ մարդու գտնել, որը կտար իր երիկամը։ Նման մարդ հայտնվեց անմիջապես նրա հարեւանությամբ։

Երբ Ֆրենկը հյուր եկավ Լինդային, սկզբում կինը ենթադրեց, թե նա եկել է ինչ-որ գործով, քանի որ առաջ տղամարդը Տնատերերի ասոցիացիայի նախագահն էր։ Լինդան մտածեց, որ վատ է հնձել սիզամարգը, բայց պարզվեց, որ Ֆրենկը եկել է ուրիշ գործով. նա պատրաստ էր դոնոր դառնալ։ Իհարկե, Լինդան մի փոքր լարվեց, որ Ֆրենկը 84 տարեկան է, բայց բժիշկներն ասացին, որ դոնորի տարիքը վճռական նշանակություն չունի, եւ անհամեմատ ավելի կարեւոր են նրա առողջության այլ բնութագրիչները։

Ֆրենկին հետազոտեցին, եւ պարզվեց, որ նա կատարյալ թեկնածու էր որպես երիկամի դոնոր իր հարեւանուհու համար։

Վիրահատությունը հաջող անցավ, դոնորը եւ օրգանն ընդունողը իրենց լավ են զգում, իսկ նրանց բարեկամությունը հիմա էլ ավելի է ամրապնդվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել