• Latest news

Առողջությունն ընդդեմ տնտեսության. նոր հակածխախոտային օրենքը հանդիպում է դիմադրության որոշ պաշտոնյաների կողմից

31 մայիսի, 2019  19:26

Նոր հակածխախոտային օրենքը հանդիպում է դիմադրության կառավարության որոշ անդամների ու պատգամավորների կողմից. նրանք խուսափում են, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում պատմել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծը դեռեւս քննարկվում է կառավարությունում, որից հետո այն կներկայացվի Խորհրդարանում:

«Եթե որոշում կայացնեի միայն ես, ապա հասարակական վայրերում ծխելն արդեն վաղուց արգելված կլիներ: Սակայն կա կառավարություն եւ Խորհրդարան, որը պետք է ընդունի օրենքը: Դեռեւս դժվար է ասել, թե երբ այն կընդունվի: Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, եւ մենք այժմ այն քննարկում ենք կառավարությունում: Անկեղծ ասած՝ կա որոշակի դիմադրություն մեր որոշ գործընկերների կողմից, եւ մենք փորձում ենք հաղթահարել դա օրինագծում փոփոխություններ կատարելու կամ լուրջ փաստարկներ առաջ քաշելու միջոցով: Այնուհետեւ օրենքի նախագիծը ներկայացվելու է Խորհրդարանում», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մտահոգված են, որ հանրային վայրերում, այդ թվում՝ ռեստորաններում եւ սրճարաններում ծխելու արգելքը կվտանգի տնտեսությունն ու բիզնեսը: Սակայն, նախարարի պնդմամբ, այդ մտահոգությունը չունի որեւէ հիմնավորում, եւ արգելքի դեպքում որեւէ վտանգ չի սպառնա տնտեսությանը: Իրականում բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս հակառակը, որ այդ արգելքը նպաստում է զարգացմանը, դեռ ավելին, օգնում է պահպանել բնակչության առողջությունը:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մի վատ բան չի լինի, հակառակը՝ շահում է ե′ւ տնտեսությունը, ե′ւ բիզնեսը, ե′ւ բնակչությունը:  Շահում են բոլորը, բացի ծխախոտային ինդուստրիայից, որն աշխարհի ամենամահաբերն է եւ միակ ինդուստրիան, որը սպանում է սեփական հաճախորդներին», - ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ քննարկվող օրինագիծը  վերաբերում է ոչ միայն փակ հանրային վայրերում ծխելուն, այլեւ շատ այլ բաներին. դրանում հաշվի է առնված նաեւ փաթեթավորման հետ կապված ե′ւ մարքեթինգային սահմանափակումները, ե′ւ տրանսպորտում ու կանգառներում ծխելու արգելքը, ինչպես նաեւ շատ այլ բաներ, ինչը մյուս երկրների փորձի համաձայն, օգնում է պաշտպանել հասարակության առողջությունը:

Ինչը պակաս կարեւոր չէ.  նոր օրինագծում բոլոր արգելքները տարածվում են ոչ միայն ծխախոտների  վրա, այլեւ մյուս ծխախոտային արտադրանքների, այդ թվում էլեկտրանային ծխախոտների վրա:

«Մենք պետք է ի սկզբանե կանխենք նման արտադրանքի մուտքը մեր հասարակություն եւ հատկապես երիտասարդների շրջանում, որի դեմ էլ ուղղված են ծխախոտային արդյունաբերության  մարքեթինգային քայլերը. նրանք ցանկանում են  նոր սպառողներ ձեռք բերել՝ անկախ նրանից, քանի տարի են այդ սպառողներն ապրելու եւ ինչպես կմահանան», - ասաց նախարարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել